Ֆիլմադարանը հրավիրում է քննարկման #94

Յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթին Շրջիկ ֆիլմադարանը վերադառնում է կրտսեր դպրոցներ։ Կայցելենք կրտսեր դպրոց-պարտեզներ և կքննարկենք հետաքրքիր մանկական ֆիլմեր։

Ֆիլմի հղումը

Քննարկելու ենք «Մաթիլդա», մանկական ֆիլմը։

Հանդիպման օրը՝ ապրիլի 27, Ժամը՝ 13:00, վայրը՝ Կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզ, վերնատուն։

Հանդիպման օրակարգը․

  • Ֆիլմի ներկայացում, քննարկում
  • Մասնագիտական զրույց
  • Տպավորությունների,կարծիքների արտահայտում
  • Հարցերի, պատասխանների քննարկում

Մասնակիցներ՝

  • Լուսանկարչության բաժնի սովորողներ
  • Դասվար Վարսիկ Աթոյան և սովորողներ
  • Այլ ցանկացողներ
  • Ակումբի անդամներ


Հանդիպումից առաջ՝

«Մաթիլդա» (անգլ.՝ Matilda), կինոֆիլմ, Դենի Դե Վիտոյի ընտանեկան դիտման կոմեդիա, նկարահանվել է Ռոալդա Դալիայաի նույնանուն գրքի հիման վրա։ Ֆիլմի կարգախոսն է` «Somewhere inside all of us is the power to change the world» («Մենք բոլորս աշխարհը փոխելու հնարավորություն ունենք»)։ Առաջնախաղը կայացել է 1996 թվականի հուլիսի 28-ին։ ՄՌԱԱ-ի ռեյտինգում խորհուրդ է տրվում դիտել ծնողների հետ։

Այս պատմությունը Մաթիլդա անունով մի հանճարեղ երեխայի մասին է։ Նա ոչ ոքի պետք չէր և դաստիարակվում էր ինքնուրույն։ Աղջկա մայրը (Ռեա Պառլման) տնային տնտեսուհի է, ով ամբողջ օրը այնքան զբաղված էր հեռուստացույց դիտելով, վիճակախաղերով և այլ «կարևոր» գործերով, որ մոռացել էր իր աղջկա մասին։ Հայրը (Դեննի Դե Վիտո) վաճառում է հին մեքենաներ և մտածում է միայն դրանց մասին։ Եղբայրն անընդհատ նեղացնում է Մաթիլդային։ Մաթիլդան սկսում է ինքնուրույն զարգանալ։ Նա չորս տարեկանից սկսում է այցելել գրադարան և կարդալ շատ գրքեր, սովորում է պատրաստել, մաքրել իրերը։ Երբ նա դառնում է յոթ տարեկան, ցանկանում է գնալ դպրոց, բայց ծնողները նրան փոքր են համարում։ Ամեն դեպքում հայրը նրան ուղարկում է իր այցելուի դպրոց, ով այդ դպրոցի տնօրենն էր։ Մաթիլդան գալիս է դպրոց, ծանոթանում է երեխաների հետ և հիանում է ուսուցչուհի Հանիի հանճարեղ կարողություններով։ Դեռ մինչև դպրոցն էր Մաթիլդան իր մոտ նկատում ոչ սովորական ընդունակություններ` նա կարողանում էր հայացքով շարժել առարկաները և աչքերի մի շարժումով դրանք շպրտել որոշակի հեռավորության վրա։ Մաթիլդան պետք է առավելագույնս օգտագործեր այդ հնարավորությունները, որպեսզի փրկեր դպրոցը ինքնահավան ու չար տնօրենից, ով չէր սիրում երեխաներին, և երիտասարդ ուսուցչուհուն` Միսս Հանիին վերադարձներ իր հարազատ տունը, որտեղ անցել էր նրա մանկությունը։ Իսկ վերջում Մաթիլդան հրաժարվում է իր ծնողներից և ապրում է Միսս Հանիի հետ։ Միսս Հանին նրա համար այնքան լավն էր, որ նա ցանկանում էր նրան տեսնել իր մայրիկի դերում։

Հանդիպման պատասխանատուներ՝ Սուսան Ամուջանյան,Մարիամ Մխիթարյան

Լուսաբանումը՝ Մարիամ Մխիթարյանի

Рубрики:

Оставьте комментарий