Рубрика: Դետեկտիվ
Գրականության և կինեմատոգրաֆիայի ժանր։ Այս ժանրի ստեղծագործություններում նկարագրվում է առեղծվածային իրադարձությունների բացահայտման ընթացքը, որի արդյունքում պարզ են դառնում իրադարձության բոլոր հանգամանքները։ Սովորաբար նմանատիպ սյուժեի զարգացման հիմք է հանդիսանում մի որևէ հանցագործություն, և դետեկտիվը նկարագրում է մեղավորների բացահայտման ընթացքը։ Այս ժանրի ստեղծագործություններում կոնֆլիկտը ստեղծվում է արդարության և անարդարության միջև և ավարտվում է արդարության հաղթանակով։