Բարի գալուստ ֆիլմադարան։ Ակումբի ծրագիր

Անվանում՝ Ֆիլմադարան

Ակումբի համակարգող՝ Մարիամ Մխիթարյան

Ակումբի խորհրդատու՝ Սուսան Ամուջանյան, Անի Սարգսյան

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ֆիլմադարան ակումբը տարատարիք սովորողների,ուսուցիչների խումբ է, ովքեր սիրում են ֆիլմեր դիտել,քննարկել,վերլուծել, լսել այլ դիտորդների կարծիքները քննարկվող ֆիլմի, դերասանական կազմի,սցենարի վերաբերյալ։ Ինչո՞ւ չէ,նաև բանավիճել, համարձակ լինել կարծիք արտահայտելու, փորձել դուրս գալ մտավոր սահմանից, ազատ, անկաշկանդ կարողանալ շարադրել մտքերը:

Ակումբը կիրականացնի քննարկումներ, բանավեճեր սիրած ֆիլմերի, ռեժիսորների քննարկում-դիտումներ, հանդիպում փառատոններում, ճամփորդություններ և այլն: Այստեղ դուք կգտնեք վաղուց մոռացված, հետաքրքիր,տարբեր ժանրերի ֆիլմեր,մուլտֆիլմեր ։

Նպատակը՝

  • ստեղծել ֆիլմասեր մարդկանց համագործակցություն միմյանց հետ՝ հնարավորություն տալով դիտած ֆիլմը առավել խորությամբ ընկալելու
  • համաշխարհային ֆիլմադարանի դասական ֆիլմերի միջոցով հնարավորություն տալ մասնակիցներին հաղորդակցվելու համամարդկային արժեքների հետ՝ ապրումակցման և անձնական մտքերի միջոցով խորացնելով սեփական աշխարհընկալումն ու լայնացնելով աշխարհայացքը
  • խոսքի արվեստի միջոցով նպաստել գեղագիտական աշխարհընկալման զարգացմանը
  • զարգացնել մշակութային ճաշակ՝ նպաստելով ընդհանուր ճաշակի բարձրացմանը
  • արդիացնել,հետաքրքիր մատուցել հայկական ֆիլմերը
  • օգտագործել համացանցը գրագետ` որպես գեղարվեստական  բազմաբնույթ շտեմարանի   հետ շփման ամենամատչելի  և  արդյունավետ միջոց։

Խնդիրները՝

  • գեղարվեստական ստեղծագործության դիտումը դարձնել ներքին պահանջմունք
  • ֆիլմերի ընտրությունը կատարել հիմնականում դասական ցանկից
  • ընտրել այնպիսի շարք, որ հասանելի լինեն ակումբի անդամի մտքին, տարիքային խմբին և բավարարեն հոգևոր պահանջները
  • հասկանալի դարձնել ռեժիսորի ասելիքը
  • վերլուծությունը կազմակերպել այնպես, որ արժևորվի ստեղծագործությունն իր արտահայտման ձևի մեջ՝ պատկերների, պատկերավորման միջոցների և արտահայտչության մյուս ձևերի միջոցով
  • ստեղծել ևս մի ճյուղ ընտանեկան հեռավար դպրոցում
  • որպես տեղեկատվության նյութ՝ օգտագործել նաև համացանցային համապատասխան կայքերը:

Ֆիլմադարան ակումբի անդամ կարող է դառնալ կրթահամալիրում սովորող, աշխատող, ոչ սեբաստացի, սակայն ֆիլմասեր անձը, ով ֆիզիկական միջավայրում կամ առցանց մասնակցում է ակումբի աշխատանքներին, քննարկումներին, բանավեճերին  հանդես է գալիս ամենատարբեր նախաձեռնություններով, առաջարկություններով, առաջարկում է նախագծեր և իրականացնում է դրանք, իր գրառումներն անում է բլոգում կամ ուղարկում էլեկտրոնային փոստին՝ mariammkhitaryan@mskh.am: Անդամագրվելու համար կարող եք լրացնել այս ձևաթուղթը։

Կազմակերպումը՝

  • Կազմակերպել քննարկումների ամենատարբեր ձևաչափերով
  • Քննարկում-բանավեճերը կազմակերպել ինչպես կրթահամալիրում, այնպես էլ կրթահամալիրից դուրս
  • Ակումբի անդամին հնարավորություն  տալ անկաշկանդ ինքնարտահայտվելու համադրելու և հակադրելու իր աշխարհայացքն ու մտորումները, զգացողություններն ու ընկալումները, լսել այլոց կարծիքները
  • Խրախուսել նախաձեռնությունները
  • Կազմակերպել հանդիպում-քննարկում կրթահամալիրի տարբեր հարթակներում յուրաքանչյուր տարիքային խմբի համար
  • Բացօդյա հանդիպումներ,ճամփորդություններ,քննարկումներ համագործակցող ընկերությունների հետ

Արդյունքում՝

  • Ֆիլմադարանը հնարավորոթյուն է տալիս ընտրել մասնագիտական մշակված ցանկի ֆիլմերից
  • Այն իրականացնել ընտանեկան դպրոցում
  • Մասնակիցը սովորում է մասնագիտական տեսանկյունից ավելի խորը ուսումնասիրել, վերլուծել յուրաքանչյուր ֆիլմ
  • Համագործակցել տարբեր մասնագետների, ուսուցիչների հետ
  • Ձեռք բերել կրթահամալիրի բարեկամներ տվյալ ոլորտում
  • Կլոր սեղան-հաշվետվությունների կազմակերպում
  • Բլոգի ստեղծում, հանրայնացում, տարածում կրթահամալիրից դուրս
  • Կրթահամլիրում և նրանից դուրս մրցույթների կազմակերպում:

Հանդիպումներ՝

  • Ակումբը նախապես առաջարկում է շաբաթվա ֆիլմը՝ հղումով,նկարագրությամբ
  • Դիտում են այն ընտանեկան դպրոցում կամ իր ընտրությամբ
  • Յուրաքանչյուր շաբաթ մասնակիցները դիտած ֆիլմը քննարկելու նպատակով հանդիպման հրավեր են ստանում կրթահամալիրի հարթակներից մեկում
  • Երկուշաբթի, ժամը 13։30 տեղի է ունենում հանդիպում- քննարկում
  • Հրապարակում բլոգում կամ գրում էլեկտրոնային հասցեին իրենց կարծիքը,տպավորություն, դիտողություն,առաջարկը։

Ակումբի հանդիպումներ

Գրանցման թերթիկ