Շրջիկ ֆիլմադարան

Դե ինչ, փոքրիկ ֆիլմասերներ, պատրա՞ստ եք նորից հյուրընկալել ֆիլմադարանին ձեր տաքուկ վերնատանը։

Ֆիլմադարան ակումբը Ձմեռային ճամբարի շրջանակում կազմակերպում է հեքիաթային ճամփորդություն կրթահամալիրի տանիքից-տանիք։ Շրջիկ ֆիլմադարանը կայցելի կրտսեր դպրոց-պարտեզներ` փոքրիկ ֆիլմասերների հետ կախարդական ֆիլմերի քննարկումներին։

Ժամանակահատված՝ հունվարի 10-27

Մասնակիցներ՝ Կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ,հյուրեր

Պատասխանատու- վարողներ՝ լուսանկարչության բաժնի սովորողներ, Սուսան Ամուջանյան, Մարիամ Մխիթարյան

Ծրագրում՝

  • Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում, ի՞նչպես են կարողանում արագ կողմնորոշվել, ֆիլմի ընտրություն կատարել,վարել ակումբի հանդիպումները «Լուսանկարչության» բաժնի ավագ կուրսի սովորողները՝ կրտսերների համար
  • Կրտսեր դպրոցների մասնակցություն

Ակումբի հանդիպումների օրացույց․

Շրջիկ ֆիլմադարանում իրական խառնաշփոթ էր՝ դրական խառնաշփոթ։ Փոքրիկ ֆիլմասերները դեռ անցած տարվանից սպասում էին Շրջիկ ֆիլմադարանին իր նոր ու հետաքրքիր ֆիլմերի ցանկով։ Այսպես՝

  • 12․01․23 11։00 Կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզում 6-րդ ջոկատի հետ Լուսանկարչության բաժնի 3-րդ կուրսի սովորող Սոֆի Առաքելյանն իրականացրեց «Չարլին և շոկոլադե ֆաբրիկա» մանկակական ֆիլմի քննարկումը։
  • 19․01․23 11։00 Կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզում Լուսանկարչության բաժնի 3-րդ կուրսի սովորող Լիլիա Ղուլյանն իրականացրեց «Պինոկիո» մանկական ֆիլմի քննարկումը։
  • 19․01․23 11։00 Կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզում Լուսանկարչության բաժնի 2-րդ կուրսի սովորող Քնարա Հովհաննիսյանը և 1-ին կուրսի սովորող Նարե Գրիգորյանն իրականացրել են «Պինոկիո» մանկական ֆիլմի քննարկումը։
  • 25․01․23 11։00 Կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում Լուսանկարչության բաժնի 3-րդ կուրսի սովորող Լիլիա Ղուլյանն իրականացրեց «Ձկնկուլ» մանկական ֆիլմի քննարկումը։
  • 27․01․23 12:00 Կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզում Սուսան Ամուջանյանը, Մարիամ Մխիթարյանն իրականացրեցին «Պիտեր Պեն» մանկական ֆիլմի քննարկումը։

Оставьте комментарий