Ֆիլմադարանը հրավիրում է քննարկման #72

Հրավիրում ենք բոլոր ֆիլմասերներին մասնակցելու հետաքրքիր քննարկումներին։ Խնդրում եմ ֆիլմերը դիտել նախապես։ Մանկավարժական ճամբարի ընթացքում Ֆիլմադարան ակումբը կունենա 2 ֆիլմերի քննարկում` «Մեռած պոետների հասարակություն » («Общество мертвых поэтов») (հունիսի 21) , « Խրտվիլակ» ( Чучело) (հունիսի 23) ։

«Մեռած պոետների հասարակություն»    Ֆիլմի հղումը

«Խրտվիլակ» Ֆիլմի հղումը

Հանդիպման օրը՝ հունիսի 21 և հունիսի 23 , Ժամը՝ 14:00, վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն։

Հանդիպման օրակարգը․

  • Ֆիլմի ներկայացում, քննարկում
  • Մասնագիտական զրույց
  • Տպավորությունների,կարծիքների արտահայտում
  • Հարցերի, պատասխանների քննարկում

Մասնակիցներ՝

  • Կրթահամալիրի դասավանդողներ
  • Այլ ցանկացողներ


Հանդիպումից առաջ՝

Մասնակիցները դիտում են ֆիլմը,կարդում հետաքրքիր փաստեր։

Քննարկվող ֆիլմերի մասին․

«Մեռած պոետների հասարակություն» (անգլ.՝ Dead Poets Society), գեղարվեստոկան ֆիլմ է, որը նկարահանվել է ռեժիսոր Փիթեր Ուիրի կողմից 1989 թվականին։

Ֆիլմը պատմում է անգլերեն լեզվի և գրականության ուսուցչի մասին, ով արթնացնում է սեր և հետաքրքություն դեպի պոեզիան և գրականությունը իր աշակերտների մոտ։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1950-ականների վերջին, Վերմոնտ նահանգի Վելթոն քաղաքի մտացածին ակադեմիայում։ Ուսուցիչ Քիթինգի կերպարը, որը ֆիլմում մարմնավորում է Ռոբին Ուիլյամսը, վերցված է իրական ուսուցչից (Սեմ Փիքերինգ), ով դասավանդել է Montgomery Bell Academy-ում, որտեղ ժամանակին սովորել է ֆիլմի սցենարիստ Թոմ Շուլմանը ։

Նոր աշակերտուհի Լենա Բեսոլցեւան գալիս է գավառական դպրոց։ Նա բնակություն է հաստատում իր պապիկի՝ Նիկոլայ Նիկոլաևիչի տանը, որը նախկին զինվորական էր, ով հավաքում է իր նախնիներից մեկի նկարած նկարները և իր տանը հիմնում արվեստի պատկերասրահ։ Քաղաքում պապիկին չեն սիրում իր մեկուսի ապրելակերպի պատճառով։

Առաջին մաս`

Երկրորդ մաս`

Հանդիպման պատասխանատուներ՝ Սուսան Ամուջանյան,Մարիամ Մխիթարյան

Լուսաբանումը՝ Մարիամ Մխիթարյանի

Рубрики:

1 Comments

Оставьте комментарий