Ֆիլմադարանը հրավիրում է քննարկման #67

Ֆիլմադարան ակումբը Մայիսյան հավաքի շրջանում հրավիրում է բոլորին մասնակցելու «Հարրի Փոթեր» գրքերի թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանի հետ հանդիպմանը:

Հանդիպումը կազմակերպող` դասավանդող Արփի Թովմասյան։


Հանդիպման օրը՝ մայիսի 10 , Ժամը՝ 10:00, վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն։

Հանդիպման օրակարգը․

Ֆիլմերի մասին զրույց, քննարկում Գրքերի հետ համեմատություն
Մասնագիտական զրույց
Տպավորությունների,կարծիքների արտահայտում
Հարցերի, պատասխանների քննարկում


Մասնակիցներ՝

Հյուր՝ «Հարրի Փոթեր» գրքերի թարգմանիչ Ալվարդ Ջիվանյան
Կրթահամալիրի ուսուցիչներ
Սովորողներ
Այլ ցանկացողներ

Օրվա հյուրը՝

Ալվարդ Հակոբի Ջիվանյան, ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դոցենտ, անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, թարգմանչուհի։ Բանասիրական գիտությունների դոկտոր։ Թարգմանել է մի շարք գրքեր, այդ թվում հայերեն է թարգմանել «Հարրի Փոթեր» շարքի առաջին հինգ գրքերը։

Հանդիպումից առաջ՝

Մասնակիցները դիտում են ֆիլմերը,կարդում հետաքրքիր փաստեր, կարդում հյուրի մասին,պատրաստում հարցեր։

Հանդիպման պատասխանատուներ՝ Արփի Թովմասյան, Սուսան Ամուջանյան,Մարիամ Մխիթարյան

Լուսաբանումը՝ Մարիամ Մխիթարյանի

Оставьте комментарий