Ֆիլմադարանը հրավիրում է քննարկման #60

Ֆիլմադարան ակումբը հրավիրում է բոլորին մասնակցելու «Սպասուհի» ֆիլմի քննարկմանը:

Ֆիլմի հղում

Հանդիպման օրը՝ մարտի 22 , Ժամը՝ 14:30, վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն։

Հանդիպման օրակարգը․

  • Ֆիլմի ներկայացում, քննարկում
  • Մասնագիտական զրույց
  • Տպավորությունների,կարծիքների արտահայտում
  • Հարցերի, պատասխանների քննարկում

Մասնակիցներ՝

  • Կրթահամալիրի ուսուցիչներ
  • Սովորողներ
  • Այլ ցանկացողներ


Հանդիպումից առաջ՝

Մասնակիցները դիտում են ֆիլմը,կարդում հետաքրքիր փաստեր։

Քննարկվող ֆիլմի մասին․

«Սպասուհի» (անգլ.՝ The Help), ռեժիսոր Թեյթ Թեյլորի 2011 թվականին նկարահանված դրամա։ Քեթրին Սթոքեթի համանուն պատվածքի էկրանացում։

Գործողությունները տեղի են ունենում Միսիսիպի նահանգում 1960-ական թվականներին։ Սքիթեր Ֆիլան անունով օրիորդը, ավարտելով ուսումը համալսարանում, վերադառնում է հայրական տուն, որը գտնվում է Ջեքսոն քաղաքում, ուր ոչ մի արտառոց բան երբեք չի կատարվում։ Աղջիկը երազում է դառնալ գրող և տեղափոխվել մեծ քաղաք՝ ապրելու, բայց հարավում ծնված աղջկա երազանքները չեն կարող այդքան անիմաստ և պարզ լինել։ Մոր կարծիքով աղջիկը պետք է ամուսնանա, ընտանիք ստեղծի և զբաղվի տնային տնտեսությամբ։ Սքիթերի բացակայության տարիներին տունը լքել էր Կոնստանտինը՝ սպասուհին և Սքիթերի դայակը, որն աշխատել էր Ֆիլանների ընտանիքում 20 տարի։ Սքիթերի մայրը բացատրում է Կոնստանտինի հեռանալը նրանով, որ վերջինս իր ցանկությամբ է լքել իրենց տունը, բայց Սքիթերը չի հավատում դրան։

Էյբելինը Սքիթերից մեծ է երեսուն տարով։ Նա իր ամբողջ կյանքն աշխատել է «սպիտակների» տանը, դաստիարակել տարբեր ընտանիքների տասնյոթ երեխաների և վաղուց կյանքից ոչինչ այլևս չէր սպասում, քանի որ նրա կյանքն իմաստ չուներ նրա միակ որդու մահից հետո։ Էյբելինի ամենալավ ընկերուհի Մինին արդեն բազում տարիներ աշխատում է Հիլի Հոլբրուկի ընտանիքում։ Սքիթերը ընդունվում է աշխատելու տեղի թերթում, որի անունն է «Jackson Journal», որտեղ նրան հանձնարարում են լրացնել «Խորհուրդներ տնային տնտեսուհիներին» բաժինը։ Նա խնդրում է, որ Էյբելինը նրան օգնի այդ հարցում։ Հերթական հավաքույթներից մեկում Հոլբրուկը առաջարկում է առանձնացնել սանհանգույցները, որ «սև» աշխատողները չօգտվեն տան սանհանգույցից, այլ նրանց համար դրսում կառուցվեն առանձին սանհանգույցներ՝ բացատրելով, որ «սև» մարդկանց մոտ կան ինչ-որ հիվանդություններ։ Սքիթերը, չընդունելով այդ գաղափարը, որոշում է գրել գիրք, որտեղ պետք է պատմվեր «սպիտակներին» ծառայող «սև» սպասուհիների ծանր կյանքը։

Հանդիպման պատասխանատուներ՝ Սուսան Ամուջանյան,Մարիամ Մխիթարյան

Լուսաբանումը՝ Մարիամ Մխիթարյանի

Рубрики:

Оставьте комментарий