Ֆիլմադարանը հրավիրում է քննարկման #57

Ֆիլմադարան ակումբը հրավիրում է մասնակցելու «Միսս Փերեգրինի տարօրինակ երեխաների տունը» ֆիլմի քննարկմանը,որը պետք է դիտել նախապես:

Ֆիլմի հղումը

Հանդիպման օրը՝ փետրվարի 22, Ժամը՝ 14:30, վայրը՝ Քոլեջ, վերնատուն։

Հանդիպման օրակարգը․

  • Ֆիլմի ներկայացում, քննարկում
  • Մասնագիտական զրույց
  • Տպավորությունների,կարծիքների արտահայտում
  • Հարցերի, պատասխանների քննարկում

Մասնակիցներ՝

  • Կրթահամալիրի ուսուցիչներ
  • Սովորողներ
  • Այլ ցանկացողներ


Հանդիպումից առաջ՝
Մասնակիցները դիտում են ֆիլմը,կարդում հետաքրքիր փաստեր,ընտանիքի անդամների հետ քննարկում, նախապատրաստում հարցեր, պատրաստվում քննարկմանը։

Քննարկվող ֆիլմի մասին․

Ջեյքոբ Փորթման անունով 16-ամյա մի պատանի ապրում է սովորական ընտանիքում՝ Ֆլորիդայում։ Մանուկ հասակում նրա պապիկը, որին բոլորը առանձնահատուկ էին համարում, իր թոռնիկին պատմում էր մի կղզու մասին, որտեղ նա ապրում էր արտասովոր ունակություններով առանձնահատուկ երեխաների հետ։ Տղան մեծանում է, պապիկի պատմությունները լսելով, որոնք տարբերվում էին իրենց զարմանալի իրականությամբ։ Նա անկեղծորեն հավատում էր ծերունու պատմություններին։ Անցնում են տարիներ, Ջեյքը հասակ է առնում և ժամանակի ընթացքում դադարում է հավատալ պապի հեքիաթներին։ Սակայն մի անգամ առանձնահատուկ մի դեպք է պատահում, որը տակնուվրա է անում պատանու աշխարհը՝ ստիպելով տղային կրկին հավատալ ծերունու պատմած անհնար իրողությանը։

Հանդիպման պատասխանատուներ՝ Սուսան Ամուջանյան, Մարիամ Մխիթարյան

Լուսաբանումը՝ սովորողների, Մարիամ Մխիթարյանի

Рубрики:

Оставьте комментарий