Ֆիլմադարանը հրավիրում է քննարկման #55

Ֆիլմադարան ակումբը հրավիրում է մասնակցելու «Հարսնացուի դիակը» մուլտֆիլմի քննարկմանը,որը պետք է դիտել նախապես:

Մուլտֆիլմի հղումը

Հանդիպման օրը՝ փետրվարի 8, Ժամը՝ 14:30, վայրը՝ Քոլեջ, վերնատուն։

Հանդիպման օրակարգը․

  • Ֆիլմի ներկայացում, քննարկում
  • Մասնագիտական զրույց
  • Տպավորությունների,կարծիքների արտահայտում
  • Հարցերի, պատասխանների քննարկում

Մասնակիցներ՝

  • Կրթահամալիրի ուսուցիչներ
  • Սովորողներ
  • Այլ ցանկացողներ


Հանդիպումից առաջ՝
Մասնակիցները դիտում են ֆիլմը,կարդում հետաքրքիր փաստեր,ընտանիքի անդամների հետ քննարկում, նախապատրաստում հարցեր, պատրաստվում քննարկմանը։

Քննարկվող ֆիլմի մասին․

Մուլտֆիլմի գործողությունները անցկացվում են վիկտորիանական ժամանակաշրջանի եվրոպական պրովինցիայում։ Պատանի Վիկտորին և Վիկտորիային, որոնք իրար երբևէ չեն հանդիպել, պատրաստվում են ամուսնացնել։ Վիկտորի ընտանիքը հարուստ ձկնավաճառներ Վան Դորտներն են, որոնք ցանկանում են շփվել արիստոկրատ (բայց աղքատացած) Էվերգլոտների տոհմին՝ Վիկտորիայի ծնողներին։

Հանդիպելով միմյանց՝ Վիկտորը և Վիկտորիան հասկանում են, որ ստեղծված են իրար համար։ Սակայն հարսանիքի փորձի ժամանակ Վիկտորը հուզվում է, շփոթում բառերը և փախչում քահանայից մոտակա անտառը, որպեսզի հանգստանա և միանգամից սովորի ամուսնական արարողության բառերը։ Վերջապես նրան հաջողվում է արտասանել արարողակարգի անհրաժեշտ բառերը և նույնիսկ հագցնել ամուսնական մատանին ձեռքի տակ հայտնված փայտի վրա։ Սակայն փայտը, պարզվում է, մահացած հարսնացուի մատն է, որն արթնանում է հանգուցյալ քնից և քաշում է նորահայտ փեսացուին մեռյալների թագավորություն…

Հանդիպման պատասխանատուներ՝ Սուսան Ամուջանյան, Մարիամ Մխիթարյան

Լուսաբանումը՝ սովորողների, Մարիամ Մխիթարյանի

Рубрики:

Оставьте комментарий