Ֆիլմադարանը հրավիրում է քննարկման #52

Ֆիլմադարան ակումբը հրավիրում է մասնակցելու «Մեծ և բարի հսկան » ֆիլմի քննարկմանը,որը պետք է դիտել նախապես:

Ֆիլմի հղումը

Հանդիպման օրը՝ հունվարի 18, Ժամը՝ 13:00, վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ, վերնատուն։

Հանդիպման օրակարգը՝

  • Ֆիլմի ներկայացում, քննարկում
  • Մասնագիտական զրույց
  • Տպավորությունների,կարծիքների արտահայտում
  • Հարցերի, պատասխանների քննարկում

Մասնակիցներ՝

  • Արևմտյան դպրոց-պարտեզի 1-ին դասարանի սովորողներ
  • Ուսուցիչներ

Հանդիպումից առաջ՝

Մասնակիցները դիտում են ֆիլմը,կարդում հետաքրքիր փաստեր,ընտանիքի անդամների հետ քննարկում, նախապատրաստում հարցեր, պատրաստվում քննարկմանը։

Քննարկվող ֆիլմի մասին․

«Մեծ և բարի հսկան» (անգլ.՝ The BFG), ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի ընտանեկան արկածային ֆիլմը` ֆենտեզի ժանրում` հիմնված Ռոնալդ Դալյի համանուն վեպի վրա։ Ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվել են 2015 թվականի մարտի 23-ին։ Ֆիլմի արտադրությամբ  զբաղվել են Walt Disney Pictures, DreamWorks Pictures (տիտրերում նշված չէ), Amblin Entertainment և Walden Media ընկերությունները։ Պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 14-ին Կաննի կինոփառատոնում։ Ֆիլմը վարձույթ է դուրս եկել Disney Digital 3D և RealD 3D  ձևաչափերով, 2016 թվականի հունիսի 30-ին։

Սոֆին (Ռուբի Բարնհիլ) դառնում է հսկայի (Մարկ Ռայլենս) ընկերը, և նրանք միասին ուղևորվում են արկածների մեջ, չար մարդակեր-հսկաներին պատժելու նպատակով, որոնք հարձակվում էին մարդկանց աշխարհի վրա։

Հանդիպման պատասխանատուներ՝ Սուսան Ամուջանյան, Մարիամ Մխիթարյան

Լուսաբանումը՝ սովորողների, Մարիամ Մխիթարյանի

Оставьте комментарий