Սուրբ Ծնունդ անունով տղան

Սուրբ Ծնունդ անունով տղան, 2021 թվականին թողարկված բրիտանական ֆենտեզի ժանրի Սուրբ ծննդյան ֆիլմ է, որը նկարահանվել է Ջիլ Քենանի կողմից՝ Օլ Փարքերի և Քենանի սցենարով։ Ֆիլմը հիմնված է Մեթ Հեյգի 2015 թվականի համանուն գրքի վրա։

Ֆիլմը թողարկվել է 2021 թվականի նոյեմբերի 26-ին Միացյալ Թագավորությունում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Չինաստանում «StudioCanal»-ի կողմից, մինչդեռ Նեթֆլիքսը ֆիլմը թողարկել է ուրիշ օր՝ 2021 թվականի նոյեմբերի 24-ին։ Ֆիլմը արժանացել է դրական արձագանքների քննադատների կողմից։

Սուրբ Ծննդյան նախօրեին Անդրեան, Մոփեթը և Պատրիկը, որոնց մայրը վերջերս մահացել է, իսկ հայրը շտապ մեկնում է աշխատանքի կարևոր գործով, մնում են մորաքույր Ռութի խնամքի տակ։ Վերջինս մի տարեց կին էր, ով փորձում է զբաղեցնել երեխաներին՝ պատմելով Սուրբ Ծննդյան հեքիաթ։

Նիկոլասը և իր հայրը՝ Ջոելը, ով փայտահատ է աշխատում, ապրում են անտառում։ Նիկոլասը իր մորը երկու տարի առաջ կորցրել է և նա ամեն գիշեր փորձում է ինքն իրեն հանգստացնել՝ հիշելով Էլֆհելմի մասին լեգենդը. այն պատմում է մի աղջկա մասին, ով էլֆերով բնակեցված կախարդական մի վայր է գտնում, ովքեր և իրեն օգնում են գոյատևել ձմեռը։ Գիշերով մի մուկ փորձում է ուտելիք գողանալ։ Նիկոլասը չի սպանում նրան, այլ փրկում է, վերջինիս անվանում Միկա ու փորձում խոսել նրա հետ։

Մի օր թագավորը կանչում է իր հպատակներին և մեծ պարգև է խոստանում, եթե նրանք գտնեն այն, ինչը հույս կբերի թագավորությանը։ Ջոելը միանում է որսորդների խմբին՝ փորձելով գտնել Էլֆհելմը։ Ջոելը Նիկոլասին թողնում է մորաքույր Կառլոտայի խնամքի տակ՝ մի եսասեր կին, ով անտանելի է դարձնում Նիկոլասի կյանքը։

Նիկոլասը քարտեզ է գտնում, որը հաստատում է Էլֆհելմի գոյությունը և նա որոշում է գնալ դեպի «Extreme North»՝ գտնելու իր հորը և քարտեզը փոխանցելու նրան։ Ճանապարհորդության ընթացքում Նիկոլասը պարզում է, որ Միկան սովորել է խոսել, և դա նրան հույս է տալիս շարունակել ճանապարհը։ Երբ նրանք հասնում են «Half Moon Forest», հյուսիսային եղջերուն, ում անունը Նիկոլասը դնում է Բլիցեն, թույլ է տալիս վերջինիս հեծնել իր վրա։

Եռյակը հասնում է Էլֆհելմ, բայց բացի Ջոելի դանակից ուրիշ ոչ մի բան այնտեղ չեն գտնում։ Նիկոլասը կորցնում է իր հույսը։ Նրանց գտնում են Փոքրիկ Նուշը և Հայր Տոպոն։ Հայր Տոպոն Նիկոլասին տալիս է «հույսի հաբը», որը նրան վերականգնում է։ Հայր Տոպոն հայտնում է Նիկոլասին, որ ինքը Էլֆհելմում է, բայց այն տեսնում են միայն նրանք, ովքեր հավատում են դրա գոյությանը։

Նիկոլասը կարողանում  է տեսնել նաև էլֆերին նրանց հավատալուց հետո, և նա փորձում է մնալ այս քաղաքում։ Նա իմանում է, որ մարդկանց մի խումբ, Ջոելի հետ միասին, առևանգել են մի փոքր էլֆի՝ Փոքրիկ Քիփ անունով։ Նիկոլասին դատապարտում են, գցում Մութ Աշտարակ և պատրաստվում են նրան որպես ուտելիք մատուցել տրոլին։ Նիկոլասին հաջողվում է փախչել երիտասարդ էլֆի ՝ Ճշմարտություն Փիքսիի օգնությամբ։ Այնուհետև Նիկոլասը փորձում է գտնել Ջոելի խումբը և պարզել թյուրիմացությունը։

Անտառում Նիկոլասը գտնում է Փոքրիկ Քիփին և որսորդների խումբը, սակայն նա թակարդի մեջ է ընկնում և իմանում է, որ իր հայրը նույնպես այս խմբի մեջ է։ Ջոելը, սակայն, մտափոխվում է և պլան է մշակում։ Նա ազատում է Նիկոլասին, Փոքրիկ Քիփին և Բլիցենին և նրանք միասին փախչում են որսորդներից։ Բլիցենը չի կարողանում բարձրացնել սայլը Ջոելի հետ, վերջինս էլ որոշում է ինքն իրեն զոհաբերել որպեսզի եռյակը կարողանա թռչի։

Նիկոլասը վերադառնում է Էլֆհելմ Փոքրիկ Քիփի հետ միասին և դրանով իսկ փրկում է Հայր Տոպոին պատժվելուց։ Փոքրիկ Քիփի ծնողները Նիկոլասին պարգևատրում են էլֆերի ավանդական խաղալիքներով։ Նիկոլասի մոտ մի գաղափար է ծնվում. նա բոլոր էլֆերին մեծ քանակով խաղալիքներ և կոնֆետներ է պատրաստել տալիս։ Երբ Նիկոլասը նվերները ձեռքին պատրաստվում է հեծնել Բլիցենին, նա հանդիպում է Մայր Վոդոլին։ Նա տեսնում է Նիկոլասի մոր նկարը, որը վերջինս կրում էր իր հետ, և հասկանում, որ այն աղջիկը, որը լեգենդի համաձայն հասել է Էլֆհեյմ, հենց Նիկոլասի մայրն է։

Մայր Վոդոլը պատմում է, թե ինչպես է նա կորցրել իր հավատը մարդկանց նկատմամբ, երբ լուրեր են տարածվել, որ մարդիկ (ներառյալ Ջոելը) փախցրել են Փոքրիկ Քիփին։ Նիկոլասն էլ ասում է, որ իր մայրը միշտ պատմում էր, թե որքան ուրախ էր նա Էլֆհելմում։

Մի գիշեր Նիկոլասը վերադառնում է թագավորություն, գնում է թագավորի մոտ ու նրան խաղալիքներ առաջարկում։ Շփոթված վիճակում, թագավորը հարցնում է թե որն է նվերի իմաստը, ինչն էլ բերում է նրան, որ Նիկոլասը ամեն տան նվեր է թողնում, աշխատելով չանհանգստացնել նրանց։ Թագավորը զգացվում է և որոշում է օգնել նրան։

Ավարտելով պատմությունը, մորաքույր Ռութը երեխաներին բացատրում է Նիկոլասի գործողությունները և նա զգում է, որ նրանցից մեկը արդեն համակերպվել է իրենց մորը բաժին հասած ճակատագրի հետ և սովորում ապրել դրա հետ։ Երեխաների հայրը վերադառնում է և տեսնում, որ իրենց հյուրասենյակը զարդարված է Սուրբ Ծննդյան նվերներով և զարդարանքներով։ Մորաքույր Ռութը հեռանում է և ավարտի տեսարանում պայթուցիկ է նետում, բացահայտելով, որ հենց ինքն է Ճշմարտության Փիքսին։

Оставьте комментарий