«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոն․օր երրորդ

Փառատոնի ֆիլմերի ֆիզիկական միջավայրում դիտման օրացույց։

Այսօր էկոլոգիայի և կենսաբանության դասերի շրջանակում դիտեցինք և քննարկեցինք մի շարք ֆիլմեր դասավանդողներ Հասմիկ Ուզունյանի և Նելլի Գեղամյանի հետ միասին․

  • «Հրդեհներ» (Չեխիա)
  • «Տարրեր» (Նոր Զելանդիա)
  • «Սուսվա լեռը. կյանքը հրաբխի մեջ» (Գերմանիա)
  • «Ֆիերլև․ սկանդինավյան քվեսթ» (Ֆրանսիա)
  • «Վիրուսների աշխարհը․ համաճարակների հետքերով»
  • «Վագրեր սահմանին»

Լուսաբանումներ․

Ուղիղ եթեր Հասմիկ Ուզունյանի ֆեյսբուքյան էջում

«Ֆիերլև․ սկանդինավյան քվեսթ» ֆիլմի դիտման Քոլեջի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերը

«Հրդեհներ» ֆիլմի դիտման Քոլեջի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերը

«Սուսվա լեռը. կյանքը հրաբխի մեջ» «Ֆիերլև․ սկանդինավյան քվեսթ» ֆիլմի դիտման Քոլեջի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերը

  • Ֆիլմում շատ գեղեցիկ բնություն էր ներկայացված։ Անկախ նրանից որ կենդանիները վայրի էին մեկ է տիրում էր հսմերաշխ միջավայր։ Վայրի կենդանիները որս էին անում միայն անզսպելի սով զգալու դեպքում։ Գրում է Միլենա Հակոբյանը «Սուսվա լեռը. կյանքը հրաբխի մեջ» ֆիլմի մասին։
  • Ես կարծում եմ, որ սխալ էին արել, երբ անօրինական ճանապարհով այդ վայրի կենդանիներին պահել էին կենդանաբանական այգում և նրանց օգտագործելով իրականացրել էին իրենց բիզնեսը։ Ողջունելի է հեղինակի արարքը, ով ամեն գնով հայտնաբերեց իրական մեղավորներին և պատժեց նրանց։ Կենդանիները, ինչպես և մարդիկ, ունեն պաշտպանության կարիք։ Գրում է Գոհար Սիմոնյանը
  • Այդքան մեծ տարածքում աշխատում էին շատ քիչ հրշեջներ, իսկ դա ցավալի էր։ Հաճախ չկարողանալով հանգցնել կրակը հրշեջները դիմում էին փախուստի որպեսզի փրկեն իրենց կյանքերը։ Մի պահ դուրս եկավ ֆիլմից երբ հրշեջը պատմեց իր և իր ընկերների հրաշքով փրկվելու մասին։ Փորձեցինք համեմատել Հայաստանի հետ, սակայն իրավիճակները իմ կարծիքով նույնը չեն, Հայաստանում քայլեր են ձեռնարկում փայտահատումների և անտառի ապահովության համար, իսկ արդ երկրում դեմ չէին որպեսզի անտառները այրվեին ուղղակի սահմանել էին որոշակի չափ՝ 1կմ², և չէին մտածում որ անտառների մեծությունից և որակից է կախված մեր կյանքը, և որ պետք է պահպանեին բնությունը։ Գրում է Միլենա Հակոբյանը «Հրդեհներ» ֆիլմի վերաբերյալ։
  • Ֆիլմերի հիմնական ու կարևոր ասելիքը այն էր, որ բնության մեջ իրարից չափազանց տարբեր կենդանիներ կարողանում են ապրել միասին: Եվ նրա մասին էր, որ գեղեցիկ, չքնաղագեղ բնության հիմքում ընկած է մարդը, ով կարճ ժամանակահատվածում ունակ է ոչնչացնել ամենը: Գրում է Ռոզա Խաչատրյանը դիտած ֆիլմերի վերաբերյալ
  • Սոֆի Առաքելյան Չղջիկներին ճիշտ կողմնորոշվելու համար միշտ որոշ չափով  գործածում են բուսականության կառուցվածքը: Հենց դրա հիման վրան էլ նրանք փորձում են հասկանալ, թե որ կողմից նրանք կարող են գալ: Այնուհետև նրանք բարձրանում էին մեր ցանցերին այն ուղղությամբ, որով մեր կարծիքով պետք է անցնի նրանց թռիչքի ուղղին և հույս ունենամ, որ կկարողանանք, այսպես ասած, որսալ նրանց օդից:
  • Մարիամ Տոնոյանը գրում է իր կարծիքը՝ Այսօր, երբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսը տարածումը կանխել դեռևս չի հաջողվում, նոր համաճարակի առաջացման վախը շատ մեծ է և որպեսզի դա տեղի չունենա, հետազոտողները պետք է հասկանան պատճառները: Դրանք հաճախ պայմանավորված են շրջակա միջավայրի ոչնչացմամբ։
  • Ինչքան Հետաքրքիր է կյանքը, երբ բախվում ես կյանքի անակնկալներին։ Այս կապիկները նույնպես բախվեցին Քենյայում գտնվող Սուսվա լեռան տարածքում ժայթքած լավայի հետևանքներին։ Պատմում է Հասմիկ Քերոբյանը
  • Գալինա Հարութունյանը կիսվում է իր կարծիքով․ Իմ կարծիքը տեսանյութի մասին շատ դժվար է արտահայտել։Ես միանշանակ մեղադրում եմ մարդկանց , քանի որ մարդը իր կյանքի ընթացքում կորցրել է և մոռացել է իր հյուրի կարգավիճակի մասին։Նկատի ունեմ, որ մեզանից հետո երկիր մոլորակի վրա պետք է շարունակի իր կյանքը։Այդ պատճառով այդպիսի վերաբերմունքը կենդանիների նկատմամբ ուղղակի անընդունելի է,քանի որ մենք չենք խոսում կենդանիների ոչնչացման մասին,այլ ավելի մասշտաբային հասկացողության՝մարդկանց ոչնչացման։Մի՞ թե մենք կկարողանանք գոյատևել էկոհամակարգում առանց այն կենդանական և բուսական մեխանիզմների, որոնք գործում են հիմա։Չէ որ ամեն ինչ իրար հետ փոխկապակցված է։
  • Իմ կարծիքով սխալ է վայրի կենդանիներին կենդանաբանական այգում պահել, որովհետեւ նրանք վայրի են եւ պետք է ապրեն վայրի անտառներում: Նրանք կենադանիներ են եւ սիրում են անընդհատ տեղաշարժվել, այլ ոչ թե նման մի տարածության մեջ: Կարծում եմ նաեւ, որ անմարդկային է կրկեսում վարժեցնել, խփել կենդանիներին: Արինա Ժիլինան գրում է իր կարծիքը
  •  Հրդեհներ առաջացնելու պատճառը այն է, որ անտառների այդ տարածքները դարձնեն գյուղատնտեսական մշակելի հողեր։ Սակայն կրակի տարածումը դուրս է եկել վերահսկողությունից, և բազմաթիվ վնասներ է հասցրել տեղի բնակչությանը։Մարդիկ , ճիշտ է փոքր խմբով, բայց պայքարում են այդ աղետի դեմ։ Նրանք նաև սովորում են, թե ինչպես ցուցաբերել առաջին օգնություն։ Գրում է Անուշիկ Ղազարյանը
  • Էլեն Եսայանը ներկայացնում է․ Կենսաբանության դասաժամին դիտեցինք այս տեսանյութը, որը covid-19֊ի մասին էր: Հասկացանք, որ կան տարբեր վարկածներ վիրուսի առաջացման հետ կապված: Ոմանք կարծում են, որ վիրուսն առաջացել է չղջիկներից և գիտականորեն հիմնավորված արդյունքի հասնելու համար մասնագետների թիմերը փորձում են տարբեր տեսակների չղջիկներ ուսումնասիրել: Իսկ մյուսները կարծում են, որ վիրուսն առաջեցել է Աֆրիկայի Կումասին քաղաքից, քանի որ այնտեղ կան բազմաթիվ շուկաներ որտեղ վայրի կենդանեների մսերը կտրատում են շատ փնթի միջավայրում իսկ հետո կիսահում վիճակում վաճառում են: Տեսանյութի շնորհիվ նաև ծանոթացանք թե ինչպես են տարբեր տեսակի վիրուսներ ներթափանցում մարդու օրգանիզմ:
  • Միլենա Թովմասյանը կիսվում է․ Որպեսզի կանխեն վիրուսի տարածումը , հետազոտողները պետք է հասկանան պատճառները: Դրանք հաճախ պայմանավորված են շրջակա միջավայրի ոչնչացմամբ, քանի որ կենդանական աշխարհում ցածր կենսաբազմազանությունը մեծ վտանգ է պարունակում նոր վիրուսների տարածման համար: 
  • Անկեղծ այսպիսի ֆիլմ չէի տեսել ,շատ տպավորիչ էր։ Երբ դիտում ես ֆիլմ լսելով բնության ձայնը և սև ու սպիտակ ֆոնը։ Գրում է Քնարա Հովհաննիսյանը
  • Ֆիլմը շատ ազդեցիկ էր և միաժամանակ ուսուցողական։Ինչպես երևում է ֆիլմում, բնակչությունը ապրում է աղքատ կյանքով, և գնում է այն քայլին, երբ հարկավոր է լինում այրել հազարավոր անտառներ, գյուղատնտեսության զարգացման համար։ Լուսաբանում է Հասմիկ Քերոբյանը
  • «Կյանքը հրաբխի մեջ»։ Վերնագրից արդեն կարելի է եզրակացնել, թե որքան հետաքրքիր, ուսուցողական ֆիլմ է։ Խորհուրդ եմ տալիս դիտել։ Գրում է Անուշիկ Ղազարյանը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s