Գեղեցիկ հանդիպում կայացավ Zoom հավելվածով առցանց հարթակում «Դար» հիմնադրամի «Գագարին» նախագծի շրջանակում։
Օրվա ծրագիրը
Հանրապետության մարզերի դպրոցների դասավանդողների, սովորողների հետ միասին քննարկեցինք «Թիթեռների կրկես» կարճամետրաժ ֆիլմը։
Մասնակիցներն էին’ Զովաբերի, Դդմաշենի, Ծաղկունքի, Գեղամավանի,Վարսերի,Գագարինի համայնքների դպրոցների սովորողներ,ուսուցիչներ։ Մասնակցեցին 38 հոգի։
Քննարկումը շատ գեղեցիկ, կիրթ, սահուն ընթացք ունեցավ։ Շատ ակտիվ էին բոլոր համայնքների դպրոցների մասնակիցները։ Թեպետ քննարկումը տևեց նախատեսվածից երկար՝ գրեթե 2 ժամ, կային մասնակիցներ,որ այլոց խոսքն ընդհատել չուզենալով իրենց հերթ չհասավ խոսելու, տեսակետ արտահայտելու։ Սակայն այդ մասին իրենք կիսվեցին էլեկտրոնային հասցեով , այլ սոցիալական հարթակներում գրելով։ Ոգևորված էինք հանդիպումից բոլորս՝ հաճելի է,երբ մասնակիցները ուշադիր են, հետաքրքրված։ Պայմանավորվեցինք հաճախ հանդիպել առայժմ առցանց հարթակում։ Շատ սիրեցի բոլորին՝ յուրահատուկ,սիրուն մտածելակերպով սովորողներ, հետաքրքիր ուսուցիչներ, անհամբեր կսպասենք հաջորդ հանդիպմանը։ Միայն ափսոս, տեխնիկական խափանման պատճառով ձայնագրությունը չի ստացվել, սակայն վստահ եմ, հաջորդ անգամ է՜լ ավելի զինված կլինենք տեխնիկական գիտելիքներով և դա էլ կշտկենք։
Մի քանի մասնակիցների մտքերը՝
Այսօրվա հետ կապված կարող եմ որոշ չափով իմ կարծիքը հայտնել,ճիշտն ասած այդքան շատ հնարավորություններ չեղավ արտահայտվելու, և խոսելու ֆիլմի վերաբերյալ, քանի որ քննարկումը հետաքրքիր էր և ընդհատել չէինք ցանկանում։ Տպավորությունները դրական են։ Ծաղկունք գյուղի դպրոցի աշակերտների և ուսուցչական անձնակազմի անունից շնորհակալություն եմ հայտնում այսպիսի նախագծում մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար։Կցանկանանք, որ այսպիսի քննարկումներ հաճախակի լինեն,ամեն դեպքում հետաքրքիր էր շատ։ Շնորհակալություն։ Գրում է Նարեկ Կարապետյանը։
Ես նույնպես կցանկանայի ֆիլմի վերաբերյալ մի փոքրիկ հավելում անել: Մենք անդրադադարձանք ֆիլմի մյուս անդամներին՝ Պապիկին ով ակարդեոն էր նվագում ինչպես էր նա վերափոխվել, Հարսնացուն՝ որին ինչ-ինչ պատճառներով դուրս էին հանել տանից և այլ: Այս բոլորը մարդկային կյանքի փոքրիկ դրվագներից էին վերցված։ Կարելի է ասել այս 20-25 րոպե տևողությամբ դրվագում մի ամբողջ կյանք էր ընդգրկված: Ես ևս մեկ անգամ կուզենայի շնորհակալություն հայտնել այսօրվա հանդիպման համար և կցանկանայի, որ հաջորդ հանդիպումը շատ չուշանար։ Գրում է Մանուկ Աղաբաբյանը։
ֆիլմը ուսուցողական էր, ինչպես նաև արդի թեմա էր ։ Եվ կցանկանանք, որ նման քննարկումներ շատ լինեն Շատ հետաքրքիր էր շնորհակալություն շատ։ Երբ Ուիլը իմանում է կրկեսախմբի անդամների կյանքի մասին տխուր պատմություններ, ու այն թե ինչպես է Մենդեսը նրանց վերադարձրել սերը կյանքի նկատմաբ,մի օր նա պատահաբար հայտնաբերում է, որ կարող է լողալ ու որոշում է բեմի վրա դժվար հնարք կատարել՝ բարձրանալ գմբեթ, իսկ հետո ցատկել ջրով լողավազանի մեջ։ Նա երջանիկ էր որ կարողացավ վերադարձնել իր հավատքը։ Գրում է Սառա Ասատրյանը։
Ցավոք ես նույնպես չկարողացա հայտնել կարծիքս ֆիլմի վերաբերյալ, հիմա փորձեմ կարճ ներկայացնել։ Այս փոքրիկ ֆիլմից հետո, որն իսկապես մեծ էր, այնքան շատ եմ ոգեշնչվել ու մոտիվացվել։Ասում են, որ եթե հայտնվում ես խելացի, ձգտող, աշխատող 4 մարդկանց շրջապատում, ապա կլինես 5-դը և նույնն է, որ հայտնվես անբան, թույլ, չաշխատող մարդկանց շրջապատում, այստեղ էլ կլինես 5-դը։Այսինքն շրջապատը մեծ ազդեցություն կարող է ունենալ մարդու աշխարհայացքի, հոգեբանության ձևավորման վրա։Նույնն էլ գլխավոր հերոսի դեպքում էր՝ ընկերակցելով ճիշտ մարդկանց հետ, նա կարողացավ վերագտնել իրեն։ Շատ շնորհակալ եմ ֆիլմի համար, իրոք, շատ կարևոր արժեքների մասին հիշեցրեց: Գրում է Մարիանա Մուշեղյանը։
Ճիշտ է, քննարկման ընթացքում դժվար էր ընդհատել և ցավոք չհասցրի կարծիքս հայտնել։ Բայց կարծում եմ ավելացնելու ոչինչ չկար։ Ինձ համար կարևոր նշանակություն ունեցավ մեր այսօրվա ֆիլմադիտումը, շատ կարևոր ու արդիական թեմա էր արծարծված։ Ֆիլմը շատ ոգեշնչող էր, բայց ինձ մոտ հիմնականում տպավորվել է պայքարի կարևորությունը։ Յուրաքանչյուր մարդ, որը գալիս է աշխարհ, ունի իր առաքելյությունը, բոլորը իրար հավասար են, չպետք է լինի խտրականություն՝ ոչ մի առումով։ Սակայն մեր կյանքի ընթացքում պայքարը միշտ ուղեկցում է մեզ, քանի որ միայն պայքարելու դեպքում կարող ենք հասնել նկատելի արդյունքի։ Դու՜ հաջողակ ես, հարկավոր է միայն հավատալ դրան և շարժվել առաջ։ Հենց սա օգնեց մեր գլխավոր հերոսին։ Շատ հետաքրքիր և բովանդակալից հանդիպում էր, ամեն խոսքը տեղին էր ասված ։ Գրում է Սոֆիա Պետրոսյանը։
Ես կարծում եմ , որ յուրաքանչյուր մարդ ունի և՜ թերություններ ,և՜ առավելություններ ,բայց մեր թերությունները չպետք է մեզ համար խոչընդոտ դառնան ։Մեր շրջապատում կհայտնվեն մարդիկ, ովքեր կծաղրեն մեզ , կփնովեն , բայց մենք պետք է շարժվենք առաջ ,առանց վարանելու և հասնենք մեր նպատակին։ Գրում է Վիկա Սմբատյանը։
Շնորհակալ եմ այս մեկը մյուսից հետաքրքիր մարդկանց,ովքեր ցանկացան, առանց երկմտելու միացան առցանց, ծանոթացանք, ձեռք բերեցինք նոր ընկերներ,բարեկամներ, ում հետ դեռ շատ երկար կհամագործակցենք։