Ֆիլմադարանը հրավիրում է քննարկման #22

Ֆիլմադարան ակումբը  հրավիրում է բոլորին մասնակցելու «Դասարանցիները» ֆիլմի քննարկմանը,որը դիտել ենք կինոթատրոնում նախապես: 

  • Հանդիպման օրը՝ փետրվարի 22, Ժամը՝ 13:00, վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն

Հանդիպման հյուրերն են՝

  • Տիգրան Նալչաջյան ՝ «Դասարանցիները», «Չներվածները» եւ «Արթնացիր» ֆիլմերի ռեժիսոր և գլխավոր դերակատար։ Ինչպես նաև Սթեյջ ստուդիայի հիմնադիր ղեկավար։ Նկարահանվել է տարբեր նախագծերում։
  • Սթեյջ ստուդիայի սաներ, նաև «Դասարանցիները» ֆիլմի դերակատարներ։
  • Իրինա Պոնոմարենկո՝ ՀՊՄՀ դասախոս, թիվ 11 դպրոցի հոգեբան, «Դասավանդիր Հայաստան» կազմակերպության վերապատրաստող- մենթոր։

Հանդիպման օրակարգը

  • Ծանոթացում հյուրերի հետ
  • Շրջայց
  • Ֆիլմի ներկայացում, քննարկում
  • Մասնագիտական զրույց
  • Տպավորությունների,կարծիքների արտահայտում

Մասնակիցներ՝

  • Ֆիլմը դիտած սովորողների խումբը
  • ուսուցիչներ
  • հյուրեր

Հանդիպումից առաջ՝

Մասնակիցները դիտում են ֆիլմը,կարդում հետաքրքիր փաստեր,ընտանիքի անդամների հետ քննարկում,նախապատրաստում հարցեր, պատրաստվում քննարկմանը։

Քննարկվող ֆիլմի մասին․

«Մոսկվա» կինոթատրոնում մարտի 4-ին կայացավ Տիգրան Նալչաջյանի «Դասարանցիները» ֆիլմի պրեմիերան: «Դասարանցիները» պատանենիների միջանձնային հարաբերությունների, նրանց անհանգստացնող հարցերի, սիրո և մոտիվացիայի մասին։

«Ֆիլմը դպրոցական սիրո, ընկերության և դասղեկի հետ հետաքրքիր հարաբերությունների մասին է։ Կատակերգություն, դրամա, ընտանեկան ժանրերի համակցությամբ նախագիծ է, որն ունի դաստիարակչական բնույթ։ Այս պատմությունը ինչ-որ առումով կարող է մոտիվացիա դառնալ այն պատանիների համար, որոնք երբեմն թևաթափ են լինում կամ որևէ խնդրի մեջ հայտնվելիս մեղադրում են ուրիշներին։ Դասղեկն իրենց օգնում է իր խորհուրդներով, ճանապարհ ցույց տալիս»,- նշում է Տիգրան Նալչաջյանը:

Մոտ 1 ժամ 45 րոպե տևողությամբ ֆիլմի սցենարը պատրաստ է դեռևս 2018 թվականից, նկարահանումներն իրականացվել են 2019-ի ապրիլ-մայիս ամիսներին: Տիգրան Նալչաջյանը ֆիլմի ոչ միայն սցենարիստն ու դերակատարներից է, այլև՝ ռեժիսորը, դերասանների հիմնական մասն էլ նրա ստուդիայի սաներն են:

Ֆիլմում նկարահանվել են Ռոբերտ Հակոբյանը, Սահակ Դուրյանը, Ստեփան Հովհաննիսյանը, Մարգարիտա Հունանյանը, Սոֆյա Հովհաննիսյանը, Օֆելյա Հարությունյանը, Ալլա Մնոշյանը, Հասմիկ Հակոբյանը, Դանիել Սիրեկանյանը և այլք:

Աղբյուրն այս հղմամբ։

Հանդիպման պատասխանատուներ՝ Սուսան Ամուջանյան,Մարիամ Մխիթարյան

Լուսաբանումը՝ Մարիամ Մխիթարյանի,սովորողների


Սիրով սպասում ենք բոլորին։

1 Comment

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s