Ֆիլմադարանը հրավիրում է քննարկման #16

Տրվեց հունվարյան հանդիպումների մեկնարկը։ Ֆիլմադարան ակումբը  հրավիրում է բոլորին մասնակցելու «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչների կողմից հիմնադրված Ուջանի կինոդպրոցի անձնակազմի և ֆիլմադարան ակումբի մասնակիցների, սովորողների հետ հանդիպմանը:

  • Հանդիպման օրը՝ հունվարի 11, Ժամը՝ 14:00, վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն

Օրվա հյուրերը՝ «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչների կողմից հիմնադրված Ուջանի կինոդպրոցի անձնակազմ.

Գարեգին Զաքոյան — փառատոնի տնօրեն

Արթուր Վարդիկյան — ծրագրերի տնօրեն

Վահան Խաչատրյան — փառատոնի համակարգող

Հանդիպման օրակարգը

  • Ծանոթացում հյուրերի հետ
  • Շրջայց Քոլեջի լաբորատորիաներով, Խաղողի և գինու դպրոց,սեղանատուն,կացարան
  • Քննարկում
  • «Հոգատարություն» նախագծի ներկայացում
  • Մասնագիտական խորհուրդներ ակումբի անդամներին
  • Հետագա համագործակցություն
  • Գինու համտես
  • Հյուրասիրություն

ՖԻԼՄԱՑԱՆԿ.
ԱՇՈ — ռեժիսոր՝ Ջաֆար Նաջաֆի, Իրան, 2019թ․, 30ր․ՕԲՈՆ — ռեժիսորներ՝ Անդրե Հյորման, Աննա Սամո, Գերմանիա/ Ճապոնիա, 2018թ․, 15ր․ԱՔԱԴԻԱՆԱ — ռեժիսորներ՝ Գիյոմ Ֆորնյե, Սամուել Մատյո, Յանիք Նոլին, Կանադա, 2019թ․, 10ր․ՑԱՎԸ ԻՄ — ռեժիսոր՝ Ֆարշիդ Ախլաղի, Ավստրալիա, 2018թ․, 13ր․Ուջանի կինոդպրոցի ֆիլմերը, 2020թ․, ընդհանուր տևողությունը՝ 10 րոպե

Հանդիպումից առաջ՝

«Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչների կողմից հիմնադրված Ուջանի կինոդպրոցը նպատակ ունի՝ ի լրումն գյուղում բազմապիսի ֆիլմերի ցուցադրությանը, էլ ավելի խորացնել կինոմշակույթի տարածումը հանդիսատեսի շրջանում։ Դպրոցի 14-15-ամյա սաներին հնարավորություն է ընձեռվում զարգացնելու իրենց ստեղծագործականությունը և փառատոնի անձնակազմի աջակցությամբ սեփական կարճամետրաժ ֆիլմերը նկարահանել բջջային հեռախոսներով։

ՋԱՖԱՐ ՆԱՋԱՖԻ

1986 թվականին ծնված Ջաֆար Նաջաֆին Թեհրանի Արվեստի համալսարանի կինոուսանող է: Այժմ աշխատում է լուսանկարչի ու կինովավերագրողի գործունեության զարգացման վրա: Մասնագիտական կարիերան սկսել է որպես ռեժիսորի օգնական և օպերատոր: Այս պահի դրությամբ նա հեղինակել է երկու ֆիլմ՝ «Գոյության գույնը» հեռուստատեսային վավերագրությունը և «Աշո» կարճամետրաժը:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

Լավագույն կարճամետրաժ վավերագրություն, Լոս Անջելեսի վավերագրական ֆիլմերի փառատոն (DOCLA), ԱՄՆ, 2018; Հատուկ հիշատակում, Camerimage կինոփառատոն, Բիդգոշչ, Լեհաստան, 2018; Լավագույն փորձարարական վավերագրություն, «Դիտակետ» Գենտի վավերագրական ֆիլմերի փառատոն, Բելգիա, 2019; Լավագույն խաղաղօվկիանոսյան կարճամետրաժ ֆիլմ, Անուու-րու Աբորո կինոփառատոն, Պոյնդիմի, Նոր Կալեդոնիա, 2019; «Սև արջ» մրցանակ, Աթենքի ֆիլմերի + վիդեոյի միջազգային փառատոն, Օհայո, ԱՄՆ, 2019:

Ֆիլմոգրաֆիա

Բարև, Անտեննա (2008), Ֆոկուս-պոկուս (2009), Weiß kein weiß (2010), Փոքրիկ պլաստմասե ֆիգուր (2012), Փակ աչքերով (2013), Մարդը մեծ է (2016), Օբոն (2018), Հակառակների խաղը (2019),Գոյության գույնը (2018), Աշո (2019):

Համատեղ ֆիլմոգրաֆիա

Աքադիանա (2019)

Սովորողների նախապատրաստական աշխատանքներ՝

ՕԲՈՆ

Գերմանիա/ Ճապոնիա, 2018, 15’

Ռեժիսորներ՝ Անդրե Հյորման, Աննա Սամո

Սցենարի հեղինակ՝ Անդրե Հյորման

2D անիմատոր՝ Աննա Սամո

Պրոդյուսեր՝ Անդրե Հյորման

Հնչյունավորող՝ Կրիստոֆ դե լա Շևալերի

Արտադրող ընկերություն՝ Hoermann-Filmproduction/ Vizion

Ակիկո Տակակուրան Հիրոսիմայի ատոմային պայթյունը վերապրած վերջին կենդանի մարդկանցից է: Սա նրա պատմությունն է, նրա ձայնն ու նրա խոսքերը: Այս գունեղ և հուզիչ ֆիլմում նա նկարագրում է՝ ինչպես սարսափի ու մղձավանջի մեջ ինքը կարողացավ հոր հետ մտերմության հազվագյուտ ակնթարթ կիսել:

Իրան, 2019, 30’

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Ջաֆար Նաջաֆի

Օպերատոր՝ Ահմադ Բաբադի

Պրոդյուսեր՝ Մարյամ Նաղիբի

Մոնտաժող՝ Հուդա Արշադ Ռջահի

Հնչյունավորող՝ Սաիդ Բահրամի

Աշոն պատանի հովիվ է, ով վայելում է կյանքը իրանական լեռներում: Նրա բոլոր ոչխարները հայտնի մարդկանց՝ դերասանների, դերասանուհիների ու քաղաքական գործիչների անուններն են կրում. ամեն ինչ կախված է վերջիններիս սանրվածքից: Աշոն նաև ձեր տեսած ամենայուրատիպ կինոմանն է: Նա տոննաներով ֆիլմեր է նայում դաշտերում իր ճաքաշ պլանշետի վրա ու երազում է մի օր կինոաստղ դառնալ: Մինչ այդ ակնկալվում է, որ նա, ծնողների պայմանավորվածության համաձայն, կամուսնանա իր կուզեն Փարիի հետ: Ապշեցուցիչ գեղեցկության, երազային բնապատկերներն իդեալական ֆոն են տրամադրում բնածին աստղի այս ռոմանտիկ ֆիլմ-դիմանկարի համար:

ԱՔԱԴԻԱՆԱ

Կանադա, 2019, 10’

Ռեժիսորներ՝ Գիյոմ Ֆորնյե, Սամուել Մատյո, Յանիք Նիլոն

Սցենարի հեղինակ՝ Գիյոմ Ֆորնյե

Օպերատոր՝ Յանիք Նոլին

Պրոդյուսեր՝ Ժան-Պիեռ Վեզինա

Մոնտաժող՝ Սամուել Մատյո

Արտադրող ընկերություն՝ Կինոմադա

2017 թվական: Մայիս: Լուիզիանա նահանգի Բրո Բրիջ քաղաքը դիցական Խեցգետինների փառատոնի թատերաբեմ է դարձել: Ամերիկայում հերթական օրն է սովորական:

ԱՆՆԱ ՍԱՄՈ

1980 թվականին Մոսկվայում ծնված Սամոն երազում էր ծաղրածու դառնալ կամ տեսուչ: Բայց դարձավ անիմատոր: Նրա ամենասիրելի մանկական զբաղմունքներն էին պատի պաստառներին նկարելը, ոտանավորներ արտասանելն ու ընտանեկան ճենապակին ոչնչացնելը: 1999-ին նա սկսեց ճարտարապետություն ուսանել Մոսկվայում, բայց երկու տարի անց անցավ անիմացիայի: 2002-2006 թվականներին բեմանկարչություն է ուսանել ՎԳԻԿ-ում (Կինոյի համառուսական պետական համալսարանում): 2006-2013 թվականներին անիմացիա է ուսանել Կոնրադ Վոլֆի անվան բարձրագույն կինոդպրոցում (Պոտսդամ, Գերմանիա): 2011-ի հոկտեմբերից ի վեր ազատ անիմատոր է Բեռլինում և Նյու Յորքում: Սամոյի ֆիլմերը ցուցադրվել են աշխարհի հեղինակավոր կինոփառատոներում, ինչպիսիք են Բեռլինալեն, Անսին, Շտուտգարտը, Հիրոսիման, «Հանդիպումներ» կինոփառատոնը, Քորկի կինոփառատոնը, Ասպենի կարճամետրաժ կինոփառատոնը և այլն:

ԳԻՅՈՄ ՖՈՐՆՅԵ/ ՍԱՄՈՒԵԼ ՄԱՏՅՈ/ ՅԱՆԻՔ ՆՈԼԻՆ

Գիյոմ Ֆորնյեն, Սամուել Մատյոն և Յանիք Նոլինը կանադացի կինոգործիչներ են: Իրենց համատեղ ռեժիսորական դեբյուտից՝ Սանդենսի կինոփառատում իր առաջնաբեմն ունեցած «Աքադիանա» ֆիլմից բացի՝ Ֆորնյեն հայտնի է իր «Երկու դոլար» ֆիլմի համար, Մատյոն հեղինակել է «Լա Սիտե-Լիմուալու» (2013) և «Լա Սիտե-Սեն-Ռոշ» (2011) կարճամետրաժները, իսկ Նոլինը քվեբեկյան «Կինոմադա» ընկերության հիմնադիրն է: 2009 թվականից ի վեր՝ «Կինոմադա»-ն ինտենսիվ կինոաշխատարաններ է կազմակերպել ավելի քան տասը երկրում, որոնցից յուրաքանչյուրին մասնակցել են տարբեր ազգությունների երիտասարդ կինոգործիչներ:

Քննարկվող ֆիլմերի մասին․

ԿԻՍԱՏ ԶՐՈՒՅՑՆԵՐ

Հայաստան, 2020, 5′

Ռեժիսոր՝ Մանե Վարդանյան

Մոնտաժող՝ Հարություն Վիրաբյան

Գեղարվեստական ղեկավար՝ Նաիրա Սարգսյան

Ուջան գյուղի տարեցները բողոքում են ջահելներից, ջահելները՝ տարեցներից։ Զվարճալի դիտարկումների սերնդների տարբերության մասին։

ՍՊԱՍՈՒՄ

Հայաստան, 2020, 5′

Ռեժիսոր՝ Սոսե Հարոյան

Մոնտաժող՝ Հարություն Վիրաբյան

Գեղարվեստական ղեկավար՝ Նաիրա Սարգսյան

Տարիների ընթացքում շատերն արտագաղթել են Հայաստանից։ Ֆիլմում Ուջանի օրինակով ուսումնասիրվում է արտագաղթի երևույթը։

ՑԱՎԸ ԻՄ

Ավստրալիա, 2018. 13’

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Ֆարշիդ Ախլաղի

Օպերատոր՝ Ֆարշիդ Ախլաղի

Խմբագիր պրոդյուսերներ՝ Սթիվ Թոմաս, Շենոն Օուեն

Հնչյունավորող՝ Էնթ Բոուն

Արտադրող ընկերություն՝ Արվեստների վիկտորիանական քոլեջ (VCA)

Մի օր: Մի սենյակ: Մի դուբլ: Ողնաշարի վիրահատությունից հետո նա միշտ ցավերի մեջ էր՝ ուժեղ ցավերի, անտանելի ցավերի: Երկար ժամանակ ցավազրկողներն էին նրա միակ փրկությունը, բայց օրերից մի օր նա որոշեց դադար տալ:

Աղբյուրը տրամադրել են «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչները։

Հանդիպման պատասխանատուներ՝ Սուսան Ամուջանյան, Մարիամ Մխիթարյան

Լուսաբանումը՝ Մարիամ Մխիթարյանի,սովորողների


Սիրով սպասում ենք բոլորին։

Рубрики:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s