Ֆիլմադարանը հրավիրում է քննարկման #12

Ֆիլմադարան ակումբը  հրավիրում է բոլորին մասնակցելու «Մոդիլյանի» ֆիլմի քննարկմանը : Այս անգամ մասնագիտական հանդիպում է կայանալու՝ համապատասխան բաժնի սովորողներ,տեխնոլոգներ,արվեստագետներ և այլք։

  • Հանդիպման օրը՝ դեկտեմբերի 8, Ժամը՝ 14:30, վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն

Հանդիպման օրակարգը

  • Ֆիլմի քննարկում
  • Մասնագիտական խորհուրդներ մասնակիցներին
  • Մասնագիտական զրույց

Մասնակիցներ՝

  • Լուսանկարչական բաժնի 1-3րդ կուրսի սովորողներ
  • Հագուստի մոդելավորում և նախագծում բաժնի 1-3րդ կուրսի սովորողներ
  • Վիգեն Ավետիս
  • Հարություն Հովհաննիսյան

Հանդիպումից առաջ՝

Մասնակիցները դիտում են ֆիլմը,կարդում հետաքրքիր փաստեր, առանձնացնում ՝ պատրաստվում քննարկմանը։

Քննարկվող ֆիլմի մասին․

«Մոդիլիանի» (անգլ.՝ Modigliani), ռեժիսոր Միք Դևիսի կենսագրական դրաման, որ պատմում է 20-րդ դարի հայտնի նկարիչ Ամեդեո Մոդիլիանի մասին։ Գլխավոր դերում՝ Էնդի Գարսիա:

Ֆիլմի պատմությունը սկսվում է Փարիզում 1919 թվականին։ Ավարտվել էր առաջին համաշխարհային պատերազմը և գիշերային կյանքը Փարիզում նորից անվերահսկելի և վտանգավոր ցանկություններով լի էր։ Ֆիլմի գլխավոր հերոսը Ամեդեո Մոդիլիանին էր, նա մի հրեա էր Լիվոռնոյից, ով սիրահարված էր Ժաննային՝ ֆրանսիացի կաթոլիկ աղջկա։ Ամեդեոն երեխա ուներ Ժաննայից, բայց Ժաննայի հայրը երեխային վերցրել էր նրանցից և տալիս միանձնուհիների խնամակալությանը։ Մոդիլիանին այդ ժամանակ գումար էր անհրաժեշտ, որ նա կարողանա ազատել իր երեխային։ Հենց այդ ժամանակ Փարիզում անցկացվում էր նկարիչների մրցույթ, մրցանակը գումարի տեսքով էր։

Հանդիպման պատասխանատուներ՝ Հարություն Հովհաննիսյան,Սուսան Ամուջանյան, Մարիամ Մխիթարյան

Լուսաբանումը՝ Մարիամ Մխիթարյանի,սովորողների


Սիրով սպասում ենք բոլորին։

Рубрики:

1 Comment

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s