Հեռավար ուսուցման ընթացքում լինում են ազատ ժամեր,առաջարկում եմ այն լրացնել ֆիլմեր դիտելով։ Ֆիլմադարանի ակումբն առաջարկում է մասնակցել «Ընտանեկան հեռավար ֆիլմադարան» նախագծին։
Տևողություն՝ երկարատև
Վայրը՝ ընտանեկան դպրոց
Մասնակիցներ՝ սովորողներ,ընտանիքներ
Ընթացքը՝
- Մասնակիցը «Ֆիլմադարան» ակումբի բլոգից կամ իր սեփական ցանկից,ընտանիքի նախասիրություններից ելնելով ընտրում է տան անդամների հետ միասին նախընտրած ֆիլմը,
- դիտում ընտանիքի անդամների,ընկերոջ հետ միասին,
- գրում իր բլոգում կարծիք,խորհուրդ,իր մտքերը ֆիլմի վերաբերյալ կամ եթե կա նախապատմություն՝ գրում այդ մասին,գուցե ֆիլմն ընտանեկան ավանդույթներից մեկն է և
- ուղարկում իմ էլեկտրոնային հասցեին՝ mariammkhitaryan@mskh.am
- իսկ ես կտեղադրեմ այն Ընտանեկան ֆիլմադարան բաժնի մեջ
Նպատակը՝
- Ընտանեկան երեկոները դարձնել և հաճելի,և ուսումնական
- Սովորեցնել համագործակցել միմյանց հետ
- Սովորեցնել ֆիլմ դիտելու,ընտրելու մշակույթին
- Տարածել ընտանեկան դպրոցում ակումբի գործունեությունը
Արդյունքում՝
- Ակումբի բլոգում ստեղծել շարք,որը հնարավորություն կտա օգտվելու ցանկացող,հետաքրքրվողներին,ընտանիքներին
- Զարգացնել հեռավար դպրոցի ևս մի հետաքրքիր ճյուղ