Աշտարակից Մոսկվա է գալիս թոշակառու Լևոն Պողոսյանը, որպեսզի թոռանը, Լևոնիկին տանի առաջին դասարան։ Լևոնը շատ մարդամոտ է, հեշտ մտերմանում է նրանց հետ ու օգնում է նրանց, ինչը հատուկ չէ մեծ քաղաքների համար, որտեղ հարևանները կարող են իրար չճանաչել։
Նունեն խանդում է ամուսնուն, ով աշխատում է կարի ֆաբրիկայում և մասնակցում է գեղարվեստական ինքնագործունեությանը, և դրա պատճառով ընտանիքում պարբերաբար խնդիրներ են լինում։
Լևոնը ընկերանում է Լևոնիկի համադասարանցի Կատյայի պապի հետ։ Նիկոլայ Նիկոլաևիչը օգնում է Լևոնին առողջական խնդիրների հետ կապված, բժշկական հետազոտության արդյունքում պարզվում է, որ Լևոնին մնացել է քիչ ժամանակ ապրելու։
Մետաագործ Գենան Լևոնի համար մանղալ է պատրաստում։ Լևոնն ու Լևոնիկը խորոված են անում մոսկովյան բազմահարկի պատշգամբում։ Հարևանները, տեսնելով ծուխը, կանչում են հրշեջներին։ Լևոնը հրավիրում է բոլոր ընկերներին խորովածի։
Լևոնի ընկերները ճանապարհում են նրան օդանավակայանում։
Դերերում
- Արմեն Ջիգարխանյան — Լևոն Պողոսյան
- Նիկոլայ Կրյուչկով — Նիկոլայ Իվանովիչ Իվանով, Կատյայի պապը
- Լաուրա Գևորգյան — Նունե, Լևոնի դուստրը
- Վլադիմիր Իվաշով — Վլադիմիր Կոնդրիկով, Նունեի ամուսինը
- Անտոն Իլյին — Լևոնիկ, (հնչունավորեց Կլարա Ռումյանովա)
- Իվան Րիժով — բժշկության գեներալ
- Գալինա Պոլսկիխ — Նաստասյա Վասիլևնա, հավաքարար
- Միխայիլ Մետյոլկին — թաղային
- Նիկոլայ Գրաբբե — ռենտգենոլոգ
- Էդգար Էլբակյան — Լաերտ
- Ավետիք Գևորգյան — Ստեփան, Լևոնի ճանապարհակից
- Սերգեյ Պոտիկյան — հրշեջ
- Վիկտոր Ավդյուշկո — Եվգենի Վիկտորովիչ, Նունեի գիտական ղեկավար
Հետաքրքիր փաստեր
- 2011 թ. սեպտեմբերի 18-ին Ախթալայում «Երբ գալիս է սեպտեմբերը» նշանաբանով անցկացվել է III Համահայկական Խորովածի փառատան, որի ժամանակ բացվել է Արմեն Ջիգարխանյանի արձանը
- Ֆիդայական երգը թարգմանվել է ռուսերեն ոչ ճիշտ գրաքննության պատճարով