Ֆիլմադարանը հրավիրում է քննարկման #54

Ֆիլմադարան ակումբը հրավիրում է մասնակցելու «Բիթլջուս» ֆիլմի քննարկմանը,որը պետք է դիտել նախապես:

Ֆիլմի հղումը

Հանդիպման օրը՝ փետրվարի 1, Ժամը՝ 14:30, վայրը՝ Քոլեջ, վերնատուն։

Հանդիպման օրակարգը՝

  • Ֆիլմի ներկայացում, քննարկում
  • Մասնագիտական զրույց
  • Տպավորությունների,կարծիքների արտահայտում
  • Հարցերի, պատասխանների քննարկում

Մասնակիցներ՝

  • Քոլեջի 1-3-դ կուրսի սովորողներ
  • Ուսուցիչներ

Հանդիպումից առաջ՝

Մասնակիցները դիտում են ֆիլմը,կարդում հետաքրքիր փաստեր,ընտանիքի անդամների հետ քննարկում, նախապատրաստում հարցեր, պատրաստվում քննարկմանը։

Քննարկվող ֆիլմի մասին․

«Բիթլջուս», Թիմ Բարթոնի ամերիկյան ֆանտաստիկ կինոկատակերգություն, նկարահանված The Geffen Film Company կինոընկերության և տեղայնացված Warner Bros.-ի կողմից։ Սյուժեն պատմում է նոր մահացած մի ամուսնական զույգի (Ալեք Բոլդուին և Ջինա Դեյվիս) մասին, որոնց հոգիները պտտվում իրենց տանը, մի ուրիշ՝ Դժոխքից եկան ուրվականի հետ։ Նրա անունը Բիթլջուս է և ֆիլմի ընթացքում փարձում է վախեցնել տան նոր «բնակիչներին» (Ջեֆրի Ջոնս, Քեթրին Օ’Հարա և Վայնոնա Ռայդեր)։

«Պի-Վիի մեծ արկած»-ից հետո, Բարթոնը մի քանի անգամ ներկայացրեց իր նոր մտահղացումները, սակայն իրենց ոչ օրիգինալության և քիչ երևակայության պատճառով մերժվեցին։ Ուղարկելով Մայքլ ՄաքԴաուելի «Բիթլջուս»-ը, նա ստացավ դրական պատասխան, չնայած նրան, որ Լարրի Ուիլսոնին, ավելի ուշ նաև Ուարրեն Սկարենին կանչեցին վերագրել սցենարը։ Բիթլջուսը ստացավ քննադատական բարձր գնահատականներ, $15 միլիոն բյուջեով հավաքեց $73.7 միլիոն շահույթ։ Այն շահեց Օսկար լավագույն դիմահարդարման համար և Սատուրն մրցանակաբաշխության երեք մրցանակներ՝ «Լավագույն սարսափ ֆիլմ», «Լավագույն դիմահարդարում» և «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» Սիլվիա Սիդնեյին, որը նրա վերջին մրցանակն էր իր մահից (1999) առաջ։

Ֆիլմն ունեցավ իր շարունակությունը՝ անիմացիոն սերիալի տեսքով, իսկ արդեն 2012 թվականին հեղինակ Բարթոնը հայտարարեց նոր սիկվելի աշխատանքների մասին։

Բարբարա և Ադամ Մեյտլենդները որոշում են իրենց արձակուրդներն անցկացնել զարդարելով իրենց քաղաքից դուրս գտնվոց տանը, հորինված Ձմռան գետը քաղաքում, Կոնեկտիկուտ։ Երն երիտասարդ զույգը վերադառնում է քաղաքից, Բարբարան մեքենան շրջելով շնից, որը մոլորվել էր փողոցում, կամրջից ընկնում են գետը։ Վերադառնալով տուն, նրանք տեսնում են որ հայելու մեջ չկա արտացոլանք և նման աղետալի դեպքերից հետո սկսում են կարծել, որ կարող են մահացած լինել։ Ադամը փորձում է լքել տունը, արպեսզի վերադառնա նույն ճանապարհով, սակայն հայտնվում է մի մոլորակում, որը պատված է ավազով և բնակեցված է մեծ որդերով (հաամձայն մի էիչ ուշ կատարված հուշումի, դա Սատուրն մոլորակն է)։

Իրենց տուն վերադառնալուց հետո Մեյթլենդների խաղաղությունը շուտով ավարտվում է, երբ տունը վաճառվում է, և նոր, տհաճ տանտերերը՝ Դետզերի ընտանիքը ժամանում է Նյու-Յորքից։ Դետզերի ընտանիքի անդամներն են՝ Չարլզը (նախկին շինարար), իր երկրորդ կինը՝ Դելիան (ապագա քանդակագործ) և իրենց գաթական աղջիկը՝ Լիդիան, Չարլզի առաջից կնոջից։ Օտո անունով տան ներքին դիզայնի ոճաբանի գլխավորությամբ Դետզերը տունը դարձնում են անճաշակ ժամանակակից արվեստի ոճով, ննջարանային գույներով։ Մեյթլենդները դիմում են իրենց «մեռյալ» կյանքի սոցաշխատողին՝ Ջունոյին, ով հայնտում է իրենց, որ նրանք պետք է մնան այդ տանը 125 տարի։ Եթե ցանկանում են դուրս վռնդել Դետզերին, ուրեմն միակ ճանապարհը վախեցնելն է։ Բարբարայի և Ադամի վախեցնելու փորձերը լիովին զուր են անցնում։

Չնայած, որ Մեյտլենդները անտեսանելի են մնում Չարլզի և Դելլիի համար, իրենց դուստր Լիդիան տեսնում է զույգի ուրվականին և օգնություն է առաջարկում։ Ջունոյի խորհրդին հակառակ, Մեյտլենդները կապվում են Բիթլջուս անունով մի չարագործի հետ «բիոկախարդ, սատանա քշող», որպեսզի վախեցնի Դետզերին։ Սակայն Բիթլջուսը վիրավորում է Մեյտլենդներին իր չոր և հիվանդագին պահվածքով, նրանք որոշում են հետ ուղարկել իրեն, սակայն արդեն ուշ է։ Քաղաքում տեղի ունեցով գերբնական իրադարձությունները ոգեշնչում են տալիս Չարլզին, որպեսզի նա քաղաքը դարձնի զբոսաշրջության կենտրոն։ Նա դրա մասին ասում է ղեկավար Մեքս Դինին, սակայն նա պահանջում է ուրվականների գոյության ապացույց։ Օգտագործելով «Նոր Հանգչածների Ղեկավարում» գիրքը, Օտոն որոշում է կանչել Ադամին և Բարբարային, սակայն նրանք ընկնում են և մահանում։ Վախենալով, Լիդիան օգնության համար կանչում է Բիթլջուսին, սակայն նա համաձայնվում է օգնել այն դեպքում, եթե Լիդիան ամուսնանա իր հետ, թողնելով անել ամեն ավերածություն մերձավորների աշխարհում։ Բիթլջուսը փրկում է Մեյթլենդներին և ազատվում է Մեքսիից, իր կնոջից և Օտոյից։ Այնուհետեև Բիթլջուսը պատրաստում է հարսանիք մի սարսափելի նախարարի առջև։ Մեյտլենդները խառնվում են, մինչ Բարբարայի հետ միջոցառման ավարտը, գալիս է մեծ որդը, որպեսզի խժռի Բիթլջուսին։

Հանդիպման պատասխանատուներ՝ Սուսան Ամուջանյան, Մարիամ Մխիթարյան

Լուսաբանումը՝ սովորողների, Մարիամ Մխիթարյանի

Рубрики:

Оставьте комментарий