Այսօր էկոլոգիայի դասի շրջանակում Նելլի Գեղամյանի հետ միասին սովորողները դիտեցին հետևյալ ֆիլմերը․
- «Դանդաղ․դոդոշ պարեկ»
- «Անհետացող տեսակը»
Լուսաբանումներ․
- Այս անգամ միասին դիտեցինք մեկ այլ ֆիլմ, որը բևեռային աղվեսների մասին էր։ Ֆիլմի հերոսը մեծ ջանքեր էր գործադրել, որպեսզի կարողանար իր աչքերով տեսնել այս հրաշալի կենդանիներին։ Ֆիլմը ապացուցում է մեզ, որ մենք բնությունից և կենդանիներից բազում բաներ ունենք սովորելու։ Գրում է Ջուլիա Ասրյանը
- Այս ֆիլմը պատմում էր Անգլիայում գործող մի պարեկի մասին որոնք պաշտպանում էին դոդոշներին, քանի որ դոդոշները մեծ օգուտ էին տալիս բնությանը հատկապես ճահիճները մաքրման մեջ։Ֆիլմը դիտելուց նկատեցի, թե որքան հոգատար և զգույշ էին վերաբերվում դոդոշներին և թե ինչ մեծ ջանքեր էին թափում որ պաշտպանեն դոդոշներին։ Գրում է Հովհաննես Ղուկասյանը
«Դանդաղ․դոդոշ պարեկ» ֆիլմի դիտումը Քոլեջի ֆեյսբուքյան էջում․ուղիղ եթեր