Հրավիրում ենք բոլոր ֆիլմասերներին մասնակցելու հետաքրքիր քննարկումներին յուրաքանչյուր հինգշաբթի 15։00 կրթահամալիրի քոլեջի վերնատանը։
Քննարկելու ենք նախադպրոցական բաժնի սովորողների և դասավանդող Տաթև Ավետիսյանի հետ միասին «Հրաշքը» ֆիլմը։
Հանդիպման օրը՝ մարտի 2, Ժամը՝ 11:00, վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն։
Հանդիպման օրակարգը․
- Ֆիլմի ներկայացում, քննարկում
- Մասնագիտական զրույց
- Տպավորությունների,կարծիքների արտահայտում
- Հարցերի, պատասխանների քննարկում
Մասնակիցներ՝
- Սովորողներ
- Կրթահամալիրի դասավանդողներ
- Այլ ցանկացողներ
- Ակումբի անդամներ
Հանդիպումից առաջ՝
Մասնակիցները դիտում են ֆիլմը,կարդում հետաքրքիր փաստեր։
Օգոստոսը ծնվել է հազվադեպ հիվանդությամբ (Թրեչեր Քոլինզի Սինդրոմ), որի պատճառով նրա դեմքը դեֆորմացվել է: Մի կողմից, նա իր հասակակից տղաների նման է՝ սիրում է իր ընկերներին ծննդյան տարեդարձերին գնալ, համակարգչային խաղեր խաղալ, «Աստղային պատերազմներ»-ի երկրպագուն է, նաև խաղում է իր շան հետ, վիճում և հաշտվում է ավագ քրոջ հետ: Իսկ մյուս կողմից, նա իր տարիքի մյուս տղաների նման չէ: Առաջին հերթին, Օգոստոսը երբեք չի հաճախել սովորական դպրոց` առաջին դասարանից տանը նրա հետ զբաղվում էր մայրը: Երկրորդ, Օգոստոսը 27 վիրահատության է ենթարկվել: Շատ հազվադեպ, բայց երբեմն հանդիպող գենետիկական սխալի պատճառով, Օգոստոսը չունի դեմք: Եվ նման տղան պետք է գնա դպրոց: Առաջին անգամ: Սովորական երեխաների մոտ:
Հանդիպման պատասխանատուներ՝ Սուսան Ամուջանյան,Մարիամ Մխիթարյան, Տաթև Ավետիսյան
Լուսաբանումը՝ Մարիամ Մխիթարյանի