Ֆիլմադարանը հրավիրում է քննարկման #80

Հրավիրում ենք բոլոր ֆիլմասերներին մասնակցելու հետաքրքիր քննարկումներին յուրաքանչյուր հինգշաբթի 15։00 կրթահամալիրի քոլեջի վերնատանը։

Քննարկելու ենք «Բանականության խաղեր» կարճամետրաժ  ֆիլմը։

Հանդիպման օրը՝ նոյեմբերի 17, Ժամը՝ 15:00, վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն։

Ֆիլմի հղումը

Հանդիպման օրակարգը․

  • Ֆիլմի ներկայացում, քննարկում
  • Մասնագիտական զրույց
  • Տպավորությունների,կարծիքների արտահայտում
  • Հարցերի, պատասխանների քննարկում

Մասնակիցներ՝

  • Սովորողներ
  • Կրթահամալիրի դասավանդողներ
  • Այլ ցանկացողներ
  • Ակումբի անդամներ


Հանդիպումից առաջ՝

Մասնակիցները դիտում են ֆիլմը,կարդում հետաքրքիր փաստեր։

Քննարկվող ֆիլմի մասին․

Բանականության խաղեր (անգլ.՝ A Beautiful Mind — «Հիանալի խելք» (բանականություն), Սիլվիա Նազարի համանուն գրքի հիման վրա Ռոն Հովարդի կողմից նկարահանված կենսագրական դրաման տնտեսագիտության բնագավառում նոբելյան մրցանակակիր Ջոն Նեշի մասին։ Գիրքը 1998 թվականին ներկայացվել է Պուլիտցերյան մրցանակի։ Ֆիլմի սցենարը գրել է Ակիվա Գոլդսմանը։ Գլխավոր դերերում հանդես է գալիս Ռասել Քրոուն։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ջենիֆեր Քոնելին, Էդ Հարիսը, Քրիստոֆեր Պլամմերը և Պոլ Բետանին։ Ֆիլմն արժանացել է չորս Օսկարի (լավագույն ֆիլմ, լավագույն ադապտացված սցենար, լավագույն ռեժիսոր, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Ջենիֆեր Քոնելի), մեկ «Ոսկե գլոբուս» (մրցանակն ստացել է Ռասել Քրոուն տղամարդու լավագույն դերակատարման համար) և մի քանի BAFTA մրցանակների։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2001 թվականի դեկտեմբերի 21-ին ԱՄՆ-ում։ Ֆիլմն արժանացել է քննադատների դրական գնահատականին և ունեցել ավելի քան 300 մլն դոլարի շահույթ ամբողջ աշխարհում։

Երիտասարդ հանճար Ջոն Նեշի մոտ դեռ վաղ տարիքում սկսում է զարգանալ պարանոիկ շիզոֆրենիա, որն ուղեկցվում էր հալյուցինացիաներով։ Հիվանդությունը զարգանում է և սկսում վտանգ ներկայացնել նրա աշխատանքի և կնոջ ու ընկերների հետ հարաբերությունների համար։

Ֆիլմը քննադատվել է էկրանին Նեշի կյանքի որոշ բնագավառների ոչ ճիշտ ներկայացման համար։ Ֆիլմում ցուցադրվում են Նեշի ինչպես լսողական, այնպես էլ տեսողական հալյուցինացիաները, այնինչ իրականում դրանք եղել են բացառապես լսողական։

Հանդիպման պատասխանատուներ՝ Սուսան Ամուջանյան,Մարիամ Մխիթարյան

Լուսաբանումը՝ Մարիամ Մխիթարյանի

Реклама
Рубрики:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s