Հրավիրում ենք բոլոր ֆիլմասերներին մասնակցելու հետաքրքիր քննարկումներին յուրաքանչյուր հինգշաբթի 15։00 կրթահամալիրի քոլեջի վերնատանը։
Քննարկելու ենք «Թիթեռների կրկես» կարճամետրաժ ֆիլմը։
Հանդիպման օրը՝ հոկտեմբերի 26, Ժամը՝ 14:00, վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն։
Հանդիպման օրակարգը․
- Ֆիլմի ներկայացում, քննարկում
- Մասնագիտական զրույց
- Տպավորությունների,կարծիքների արտահայտում
- Հարցերի, պատասխանների քննարկում
Մասնակիցներ՝
- Արտավան գյուղի սովորողներ, ուսուցիչներ
- Սովորողներ
- Կրթահամալիրի դասավանդողներ
- Այլ ցանկացողներ
Հանդիպումից առաջ՝
Մասնակիցները դիտում են ֆիլմը,կարդում հետաքրքիր փաստեր։
Քննարկվող ֆիլմի մասին․
Ֆիլմի գործողությունը ծավալվում է մեծ ճգնաժամի ժամանակ։ Մենդեսը՝ «Թիթեռ» կրկեսի տնօրենը, ժամանում է Հարավային Կարոլինա իր կրկեսախմբի հետ միասին։ Այստեղ նա հաճախում է տեղի տոնավաճառը, որտեղ հանդիպում է Ուիլ անունով մի դժբախտ մարդու, որն ի ծնե ձեռքեր ու ոտքեր չունի ու ստիպված է ի ցույց դնել ինքն իրեն։ Մենդեսի հետ հանդիպումից հետո, Ուիլը որոշում է մտնել նրա կրկեսախմբի կազմն ու թաքնվում է «Թիթեռ» կրկեսի մեքենաներից մեկի մեջ։ Մենդեսն ու կրկեսի դերասանները ջերմորեն ողջունում են երիտասարդին։ Ուիլն իմանում է կրկեսախմբի անդամների կյանքի մասին տարբեր տխուր պատմություններ ու այն, թե ինչպես է Մենդեսը նրանց վերադարձրել սերը կյանքի նկատմամբ։
Հանդիպման պատասխանատուներ՝ Քնար Հարությունյան, Սուսան Ամուջանյան,Մարիամ Մխիթարյան
Լուսաբանումը՝ Մարիամ Մխիթարյանի