Վալս Բաշիրի հետ

«Վալս Բաշիրի հետ» (եբրայերեն՝ ואלס עם באשיר‎ — Вальс им Баши́р)  2008 թվականին նկարահանված անիմացիոն ֆիլմ, պրոդյուսեր և սցենարիստ Արի Ֆոլման։ Ֆիլմի հիմքում ընկած է 1982 թվականի լիբանանյան պատերազմի վետերանի պատմությունը։ Համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ հանդիսանում է առաջին մուլտիպլիկացիոն ֆիլմը, որը ներկայացվել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։

Գլխավոր հերոսը Ֆոլմանն է, նա կորցրել է հիշողությունը և փորձում է վերականգնել Սաբրա և Շատիլ փախստականների ճամբարներում տեղի ունեցած կոտորածի պատկերները։

Փաստավավերագրական ժանրի այս ժապավենը նվիրված է 1980-ական թվականների սկզբներին տեղի ունեցած իրական իրադարձություններին՝ իսրայելական բանակի ռազմական գործողություններին Լիբանանում, Սաբրա և Շատիլ պաղեստինցի փախստականների ճամբարներում տեղի ունեցած կոտորածներին, ինչն իրականացրել էին լիբանանյան աջակողմյան շարժման ջոկատները՝ ֆալանգիստները։

Ֆիլմը նկարահանվել է իրական պատմության հիման վրա։

2006 թվականին Արի Ֆոլմանը, որը 1982 թվականին Իսրայելի բանակում հետևակի զինվոր է եղել, հանդիպում է իր բանակային ըներոջը։ Ընկերը նրան պատմում է իր մղձավանջային երազների մասին՝ կապված 1982 թվականին լիբանանյան պատերազմի ժամանակ իր ծառայության ընթացքի հետ։ Ֆոլմանը զարմանում է, որ ինքն այդ ժամանակահատվածի մասին ոչինչ չի հիշում։ Նրա հիշողություններում այդ պատերազմից միայն մի դրվագ է պատկերվում․ ինքն իր ընկերների հետ Բեյրութում զենքերով գիշերով լողում են ծովում, իսկ գիշերը բոցավառվում է լույսերով։ Ֆոլմանը հանդիպում է երկրորդ ընկերոջ հետ, վերջինս նրան խորհուրդ է տալիս զրուցել մարդկանց հետ, ովքեր այդ ժամանակ Բեյրութում են եղել, որպեսզի հասկանա, թե իրականում ինչ է տեղի ունեցել այդ օրը։ Դրանից հետո Ֆոլմանը հանդիպում է ծանոթների, հոգեբանի, ինչպես նաև լրահաղորդ Ռոն Բեն Իշայի հետ։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s