Ողջույն,սիրելի ֆիլմասեր, մենք նորից կհանդիպենք ֆիզիկական միջավայրում։ Քեզ սպասվում են շատ հետաքրքիր հյուրերի հետ հանդիպումներ, բովանդակալից զրույցներ, տարբեր ժանրերի ֆիլմերի քննարկումներ, ռեժիսորների ոճի,ձեռագրի բացահայտումներ։ Միացիր մեզ, այս ամիս դիտել,քննարկելու ենք դոկումենտալ ֆիլմեր։
Ժամանակահատված՝ սեպտեմբերի 22-30
Մասնակիցներ՝ Կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ,հյուրեր
Ծրագրում՝
- Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում, ի՞նչպես են կարողանում արագ կողմնորոշվել, ֆիլմի ընտրություն կատարել,վարել ակումբի հանդիպումները «Լուսանկարչության» բաժնի ավագ կուրսի սովորողները՝ կրտսերների համար
- Սովորողների,դիտողների խորհուրդները
- Անգլալեզու ֆիլմեր. հեռավար աշխատանք
- Հեռավար աշխատանք
Ակումբի հանդիպումների օրացույց․
22.09.22 15:00 Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն՝ «Վալս Բաշիրի հետ» ֆիլմի քննարկում
29.09.22 15:00 Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն՝ ակումբի տարվա աշխատանքների քննարկում
Համակարգողներ՝ Սուսան Ամուջանյան,Մարիամ Մխիթարյան։