Ոսկե ծիրան 19

Ֆիլմադարան ակումբն առաջարկում է հետևել «Ոսկե ծիրան » 19-րդ միջազգային կինոփառատոնի կայքում հրապարակված ֆիլմերի դիտման օրերին։

Բաժանորդագրվել այստեղ

Ցանկին կարող եք ծանոթանալ նշված ֆայլում`

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրվեց Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով։

«Ամերիկացի» ֆիլմը 2022 թվականի Հայաստան/ԱՄՆ համատեղ արտադրության կինոնկար է։ Պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Պատրիկ Մալխասյանը, Սոլ Թրայոնը։ Սցենարի հեղինակը Մայքլ Գյուրջյանն է։ Օպերատոր՝ Գասեմ Էբրահիմյան, երաժշտությունը` Անդրանիկ Բերբերյանի։ Մոնտաժողներ՝ Մայք Սոլեմ, Մայքլ Գյուրջյան։ Դերերում՝ Մայքլ Գյուրջյան, Հովիկ Կեուչկերյան, Նելլի Ուվարովա, Միխայիլ Տրուխին։

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։

Հեղինակային և բարձրակարգ կինոյի 100-ից ավելի ֆիլմերով, Կաննի, Բեռլինի և միջազգային այլ կինոփառատոնների ընտրանիով այսօր Երևանում մեկնարկում է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը: Այս տարի էլ երևանյան փառատոնը հնչեղ անունների ու լավ ֆիլմերի պակաս չունի: Փառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրին նախագահում է իռլանդացի սցենարիստ, ռեժիսոր, օսկարակիր Թերի Ջորջը, պատվո հյուրերի թվում են Կաննի և Բեռլինի մրցանակակիր, օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ, լեգենդար Կոստա Գավրասը, իսպանացի հռչակավոր կինոռեժիսոր Ալբերտ Սեռան, Կաննի կրկնակի մրցանակակիր ֆիլմերի պրոդյուսեր Ֆիլիպ Բոբերը, Իլյա Խրժանովսկին: Փառատոնային շաբաթվա ընթացքում կներկայացվեն կինոաշխարհի լավագույն նորույթները: Փառատոնը բացվել է Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմի ցուցադրությամբ: Գրում է lurer am-ը

«Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանի խոսքով` իրենց միասնությունը խոսում է մի շատ կարեւոր բանի մասին. «Բոլորս ունենք միահամուռ գիտակցություն, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը ավելին է, քան փառատոն, վաղուց չի պատկանում որեւէ ինստիտուցիայի կամ անձանց, անկախությունից ի վեր եզակի մշակութային իրադարձություններից մեկն է, որը պետք է անսակարկելի մշակութային արժեք եւ ձեռքբերում համարվի Հայաստանի համար»: Գրում է aravot.am-ը

Փառատոնի ընթացիկ լուսաբանումները՝ NEWS.am STYLE-ում, Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում

Рубрики:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s