Ֆիլմադարանը հրավիրում է քննարկման #59

Ֆիլմադարան ակումբը հրավիրում է բոլորին մասնակցելու «Գրքի գողը  » ֆիլմի քննարկմանը:

Ֆիլմի հղում

Հանդիպման օրը՝ մարտի 15 , Ժամը՝ 14:30, վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն։

Հանդիպման օրակարգը․

  • Ֆիլմի ներկայացում, քննարկում
  • Մասնագիտական զրույց
  • Տպավորությունների,կարծիքների արտահայտում
  • Հարցերի, պատասխանների քննարկում

Մասնակիցներ՝

  • Կրթահամալիրի ուսուցիչներ
  • Սովորողներ
  • Այլ ցանկացողներ


Հանդիպումից առաջ՝

Մասնակիցները դիտում են ֆիլմը,կարդում հետաքրքիր փաստեր։

Քննարկվող ֆիլմի մասին․

1938 թվականի ապրիլ։ Հնչում է պատմողի ձայնը։ Նա պատմում է, թե ինչու է իր մոտ հետաքրքրություն առաջացրել երիտասարդ Լիզել Մեմինգերը (Սոֆի Նելիս)։

Լիզելը գնացքով մոր և կրտսեր եղբոր հետ շրջագայում էր, երբ եղբայրը մահանում է։ Նրա հուղարկավորության ժամանակ նա գետնից վերցնում է մի գիրք, որը գցել էր գերեզմանափորը։ Այնուհետև Լիզելին ուղարկում են իր նոր խնամակալ ծնողների մոտ՝ Հանսի (Ջեֆրի Ռաշ) և Ռոզեի (Էմիլի Ուոթսոն), որովհետև նրա մայրը՝ որը կոմունիստ է, վտանգի մեջ էր։ Ժամանման առաջին օրից Լիզելը հետաքրքրություն է առաջացնում հարևան տղայի՝ Ռուդի Շտայների (Նիկո Լիրշ) մոտ։ Ռուդին առաջին իսկ օրը նրան դպրոցից ուղեկցում է տուն։

Երբ ուսուցչուհին Լիզելին խնդրում է, որ նա գրատախտակին գրի իր անունը, Լիզելը գրատախտակին 3 իքս է նկարում՝ ցույց տալով, որ կարդալ չգիտի։ Այդ օրվանից նրա դասընկերները սկսում են իրեն ծաղրել և «տգետ» անվանել։ Տղաներից մեկը՝ Ֆրանց Դոյտչերը, ծաղրական ժպիտով նրան առաջարկում է գոնե մեկ բառ կարդալ, որին Լիզելը պատասխանում է հարվածելով նրա դեմքին։ Նա հիացնում է Ռուդիին և նրանք դառնում են մտերիմ ընկերներ։ Երբ Հանսը՝ նրա խորթ հայրը, իմանում է, որ Լիզելը կարդալ չգիտի, նա սկսում է Լիզելին կարդալ սովորեցնել այն գրքով, որը նա գտել էր գերեզմանի կողքին ընկած։ Լիզելը տարվում է ընթերցանությամբ և կարդում է այն ամենը, ինչ ձեռքի տակ ընկնում է։

Հասունանում է երկրորդ համաշխարհային պատերազմը։

Հանդիպման պատասխանատուներ՝ Սուսան Ամուջանյան,Մարիամ Մխիթարյան

Լուսաբանումը՝ Մարիամ Մխիթարյանի

Рубрики:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s