Հեռավար ֆիլմի դիտում

Հեռավար ֆիլմերի դիտման ցանկ․

Ցուցադրվում է Ժաննայի ներքին պայքարը։ Գերության ժամանակ նրան այցելում է մի սև հանդերձանքով պատկեր, որը իր փաստարկներով խախտում է Ժաննայի համոզմունքները։ Ձայները հանգիստ են թողնում գերուհուն։ Գերվոֆ Բուրգունդսկին նրան վաճառում է բրիտանացիներին։ Կայանում է եկեղեցական «դատ», որի արդյունքերը պարզ են։ Տարեց քահանան ցանկանում է կանխարգելել անարդարությունը և պատրաստվում է գնալ Հռոմ, սակայն բրիտանացիները նրան ձերբակալում են։

Դիրիե Վարիսի պատմությունն ուժեղ, ոչ սովորական կնոջ պատմություն է։ Դիրիե Վարիսը (Լիա Քեբեդե) հասարակ քոչվոր աղջիկ է Սոմալիից, ում ամուսնացրել են 13 տարեկանում։ նա փախչում է ընտանիքից, միայնակ անցնում է անապատը, հասնում է Մոգադիշո։ Ավելի ուշ հարազատները Վարիսին ուղարկում են Լոնդոն` Սոմալիի դեսպանատանը որպես սպասուհի աշխատելու։ Մի քանի տարի անց դեսպանատունը վերադառնում է պատերազմից ավերված հայրենի երկիր, իսկ աղջիկը մնում է Մեծ Բրիտանիայում` անօրինաբար և անտուն։

1961 թվականին Քեթրին Ջոնսոնն աշխատում է որպես մարդ-համակարգիչ` Վիջինիա նահանգի Համփթոնի Լենգլի հետազոտությունների կենտրոնի West Area Computers բաժնում իր գործընկերուհինիերի` սկսնակ ինժեներ Մերի Ջեքսոնի և նրանց ոչ պաշտոնական ղեկավարի` Դորոթի Վոնի հետ։ Նրանք բոլորն աֆրոամերիկացիներ են. բաժինը տարանջատված է ըստ ռասայի և սեռի։

Խորհրդային Միության կողմից Յուրի Գագարինին հաջողությամբ տիեզերք ուղարկելուց հետո հետազոտությունների կենտրոնի վրա ճնշում են գործադրում, որպեսզի հնարավորինս արագ տիեզերք ուղարկվի ամերիկացի տիեզերագնաց։ Ղեկավար Վիվիեն Միթչելը Քեթրինի` անալիտիկ երկրաչափության ունեցած հմտությունները հաշվի առնելով` նրան օգնական է նշանակում Էլ Հարիսոնի աշխատանքային խմբում։ Նա դառնում է թիմի առաջին սևամորթ կինը։ Նոր գործընկերները, հատկապես` գլխավոր ինժեներ Փոլ Սթենֆորդը, սկզբից նրան անբարյացակամ են վերաբերվում։

Рубрики:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s