Ֆիլմադարան ակումբը հրավիրում է մասնակցելու « Սուրբ Ծնունդ անունով տղան» ֆիլմի քննարկմանը,որը պետք է դիտել նախապես:
Հանդիպման օրը՝ հունվարի 11, Ժամը՝ 13:00, վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզ, վերնատուն։
Հանդիպման օրակարգը՝
- Ֆիլմի ներկայացում, քննարկում
- Մասնագիտական զրույց
- Տպավորությունների,կարծիքների արտահայտում
- Հարցերի, պատասխանների քննարկում
Մասնակիցներ՝
- Արևելյան դպրոց-պարտեզի 1-ին դասարանի սովորողներ
- Ուսուցիչներ
Հանդիպումից առաջ՝
Մասնակիցները դիտում են ֆիլմը,կարդում հետաքրքիր փաստեր,ընտանիքի անդամների հետ քննարկում, նախապատրաստում հարցեր, պատրաստվում քննարկմանը։
Քննարկվող ֆիլմի մասին․
Սուրբ Ծննդյան նախօրեին Անդրեան, Մոփեթը և Պատրիկը, որոնց մայրը վերջերս մահացել է, իսկ հայրը շտապ մեկնում է աշխատանքի կարևոր գործով, մնում են մորաքույր Ռութի խնամքի տակ։ Վերջինս մի տարեց կին էր, ով փորձում է զբաղեցնել երեխաներին՝ պատմելով Սուրբ Ծննդյան հեքիաթ։
Նիկոլասը և իր հայրը՝ Ջոելը, ով փայտահատ է աշխատում, ապրում են անտառում։ Նիկոլասը իր մորը երկու տարի առաջ կորցրել է և նա ամեն գիշեր փորձում է ինքն իրեն հանգստացնել՝ հիշելով Էլֆհելմի մասին լեգենդը. այն պատմում է մի աղջկա մասին, ով էլֆերով բնակեցված կախարդական մի վայր է գտնում, ովքեր և իրեն օգնում են գոյատևել ձմեռը։ Գիշերով մի մուկ փորձում է ուտելիք գողանալ։ Նիկոլասը չի սպանում նրան, այլ փրկում է, վերջինիս անվանում Միկա ու փորձում խոսել նրա հետ։
Հանդիպման պատասխանատուներ՝ Սուսան Ամուջանյան, Մարիամ Մխիթարյան
Լուսաբանումը՝ սովորողների, Մարիամ Մանասյանի