Ֆիլմադարան ակումբը Ձմեռային ճամբարի շրջանակում կազմակերպում է հեքիաթային ճամփորդություն կրթահամալիրի տանիքից-տանիք։ Շրջիկ ֆիլմադարանը կայցելի կրտսեր դպրոցներ` փոքրիկ ֆիլմասերների հետ կախարդական ֆիլմերի քննարկումներին։
Ժամանակահատված՝ հունվարի 10-28
Մասնակիցներ՝ Կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ,հյուրեր
Ծրագրում՝
- Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում, ի՞նչպես են կարողանում արագ կողմնորոշվել, ֆիլմի ընտրություն կատարել,վարել ակումբի հանդիպումները «Լուսանկարչության» բաժնի ավագ կուրսի սովորողները՝ կրտսերների համար
- Սովորողների,դիտողների խորհուրդները
- Կրտսեր դպրոցների մասնակցություն
- Անգլալեզու ֆիլմեր. հեռավար աշխատանք
Ակումբի հանդիպումների օրացույց․
11․01․2022, 13։00 Կրթահամալիրի Արեւելյան դպրոց-պարտեզ,վերնատուն «Սուրբ Ծնունդ անունով տղան» ֆիլմի քննարկում, Արևելյան դպրոց-պարտեզ 1-ին դասարան, դասվար՝ Մարիամ Մանասյան
18․01․2022, 13։00 Կրթահամալիրի Արեւմտյան դպրոց-պարտեզ,վերնատուն «Մեծ և բարի հսկան» ֆիլմի քննարկում, Արևմտյան դպրոց-պարտեզ 1-ին դասարան, դասվար՝ Վարսիկ Աթոյան
25․01․2022, 13։00 Կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզ, «հավ» ֆիլմի քննարկում, դպրոց-պարտեզ 4-5-րդ դասարան
Գրանցման թերթիկ
Ակումբի հանդիպումներ
Համակարգողներ՝ Սուսան Ամուջանյան,Մարիամ Մխիթարյան։