Ֆիլմադարանը հրավիրում է քննարկման #48

Ֆիլմադարան ակումբը հրավիրում է մասնակցելու « Մորթի. Դիանա Արբուսի երևակայական դիմանկարը» ֆիլմի քննարկմանը,որը պետք է դիտել նախապես:

Ֆիլմի հղումը

Հանդիպման օրը՝ դեկտեմբերի 14, Ժամը՝ 14:30, վայրը՝ Քոլեջ, վերնատուն։

Հանդիպման օրակարգը՝

  • Ֆիլմի ներկայացում, քննարկում
  • Մասնագիտական զրույց
  • Տպավորությունների,կարծիքների արտահայտում
  • Հարցերի, պատասխանների քննարկում

Մասնակիցներ՝

  • Քոլեջի 1-3-դ կուրսի սովորողներ
  • Ուսուցիչներ

Հանդիպումից առաջ՝

Մասնակիցները դիտում են ֆիլմը,կարդում հետաքրքիր փաստեր,ընտանիքի անդամների հետ քննարկում, նախապատրաստում հարցեր, պատրաստվում քննարկմանը։

Քննարկվող ֆիլմի մասին․

2006 թվականի աշնանը Քիդմանի մասնակցությամբ դուրս եկավ «Մորթի» ֆիլմը՝ լուսանկարչուհի Դիանա Արբուսի ինքնակենսագրական կինոպատումը, ով նկարել էր մարդկային բնության ամենատարօրինակ ու սարսափելի դրսևորումները և վերջ տվել սեփական կյանքին 1971 թվականին։ Ֆիլմի ռեժիսորը Սթիվեն Շեյնբերգն է, առավել հայտնի սկանդալային «Քարտուղարուհի» ֆիլմով։ Թեև ֆիլմն ստացավ և դրական և բացասական արձագանքներ, բայց Քիդմանը և նրա խաղընկեր Ռոբերտ Դաունի կրտսերը արժանացան գովասանքների իրենց դերակատարումների համար։

Այս կենսագրական ֆիլմը պատմում է 20-րդ դարի ամենահայտնի լուսանկարիչներից մեկի՝ Դայանա Արբուսի կյանքի մասին:
Դայանան իր ստեղծագործական ուղին սկսել է ամուսնու հետ, սակայն շուտով, հասկանալով, որ կարող է և միայնակ ստեղծագործել, առանձնանում է: Դայանան իր լուսանկարներում պատկերում էր տարօրինակ և տեղ-տեղ նույնիսկ սարսափազդու մարդկանց՝ շեշտը դնելով նրանց թերությունների վրա. այդպես նա ցույց էր տալիս, որ անգամ թերությունները կարող են գեղեցիկ լինել:

Հանդիպման պատասխանատուներ՝ Սուսան Ամուջանյան, Մարիամ Մխիթարյան

Լուսաբանումը՝ սովորողների, Մարիամ Մխիթարյանի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s