«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոն․օր չորրորդ

Փառատոնի ֆիլմերի ֆիզիկական միջավայրում դիտման օրացույց։

Այսօր Ձեռներեցության դասի շրջանակում Նելլի Գեղամյանի հետ միասին սովորողները դիտեցին հետևյալ ֆիլմերը․

  • «H2O»
  • «Մեղվապահը»
  • «Թևեր և վեթլենդներ․ միգրացիայի պատմություն»
  • «Պասկուա»
  • «Ներկա սաղմոն․ կարմիր ձուկը»

Լուսաբանումներ․

«Պասկուա» ֆիլմի դիտումը Քոլեջի ֆեյսբուքյան էջում․ ուղիղ եթեր

«Մեղվապահը» ֆիլմի դիտումը Քոլեջի ֆեյսբուքյան էջում․ ուղիղ եթեր

  • Շրի Լանկայի բնական անտառների ոչնչացումը և քաղաքաշինությունն իր հետ բերել է ահռելի դժբախտություններ: Այս իրավիճակը փոխել է տեղումների եղանակը, ինչպես նաև առաջացրել է մի շարք բնապահպանական և սոցիալական խնդիրներ։ Ֆիլմը պատմում է մարդկային էակների կողմից անտառահատումների և դրա հետևանքնով առաջացած աղետների և ճգնաժամերի մասին։ Գրում է Գևորգ Ալեքսանյանը
  • Այս պատմությունը շարժեց լեհերին եւ գրավեց լրատվամիջոցների ուշադրությունը: Այն նաեւ կանգնեցրեց համազգեստով մատուցվող ծառայությունները ամբողջ երկրով մեկ։ Մեկնաբանում է Լիա Ավետիսյանը
  • Սա պատմություն է ձեր կրքին և երազանքներին հետևելու մասին, նույնիսկ ծայրահեղ դժվարությունների դեպքում: Անգլսի կղզում բնակվող մեղվապահը կանգնել է իր նախնիների տունը կորցնելու վտանգի առջև մոտակայքում ատոմային էլեկտրակայանի կառուցման պատճառով: Գրում է Մարիամ Տոնոյանը
  • Ֆիլմում տեսնում էինք, թե ինչպես են արջերը ուտում սաղմոն, նույնիսկ ագրեսիվանում էին, երբ չէին ուտում։ Նրանք արդեն գիտեին սաղմոնների գալու ժամանակը և պատրաստ սպասում էին։ Գրում է Թամարա Մանուկյանը 
  • Рождаются лососи в пресной воде, а нагуливаются далеко в море и погибают после первого нереста.Дорогу назад к своей реке, чтобы снова отложить икру и дать начало новому потомству, они находят благодаря хомингу — природному механизму чувства родной реки. Ներկայացնում է Վիկտորյա Պողոսյանը
  • Թռչունների պաշտպանության և պահպանման, նահանգի գործողությունների վերահսկման համար ստգեղծվել է՝ «Wings & Wetlands — A Story Of Migration»-ը։ Այն ստեղծել են Կարնատակայի անտառային դեպարտամենտները։  Պատմում է Ջեմմա Զարգարյանը
  • Շատ ցավալի է, որ մարդիկ ընդհանրապես չեն մտածում շրջակա միջավայրի մասին։ Այս աշխարհում ամեն մի արարած ունի իր դերը։ Մարդիկ այդ ամենը չեն հասկանում, նրանք շատ ագահ են եւ միշտ մտածում են իրենց շահի մասին։ Գրում է Նարեկ Ներսիսյանը
  •  Что мы узнали из фильма: практически все проходные лососи нерестятся один раз в жизни и после нереста погибают. Перед нерестом организм проходных лососёвых претерпевает существенные метаморфозы — радикально меняется внешний вид, происходят внутренние изменения — тело теряет серебристую окраску, приобретая яркие тона, появляются красные и чёрные пятна, оно становится более высоким, у самцов часто появляется горб (отсюда название одного из видов — горбуша). Պատմում է Էլեն Աբրահամյանը
  • Դիտեցինք նաև հրաշք բնության մասին գեղեցիկ ֆիլմ։ Ֆիլմում ցուցադրվեց նաև գեղեցիկ կենդանական աշխարհը։ Ֆիլմը դիտելուց քեզ զգում էիր հենց այդ վայրում, թռչունների, կենդանիների ձայները, քեզ հանգստություն էին պատճառում։ Ներկայացնում է Մերի Քերոբյանը
  • Երկուսն էլ շատ տպավորիչ էին քանի որ , մեկը պատմում էր կյանք-պայքար-բնություն ,իսկ մյուսը բնություն- թռչուններ։ Շատ հետաքրքիր ու հավես նախագիծ ,որ հնարավորություն է տալիս դիտել նման որակի ֆիլմեր։ Իր տպավորություններն է ներկայացնում Քնարա Հովհաննիսյանը
  • Այս բնապահպանական ֆիլմը դիտելով ես հասկացա, թե մարդիկ ինչքան վնաս են տալիս բնությանը և բնությունը մեզնից վրեժ է լուծում բնական աղետների միջոցով։ Գրում է Արման Սահակյանը
  • Կարմիր ձկները սատկելուց առաջ իրենց հետքն են թողնում, հետո ՝ սատկում են: Այս ֆիլմը նույնպես իր իմաստն ու բովանդակությունն ուներ: Գրում է Ռոզա Խաչատրյանը
  • Մեղվապահ կինը իր մեղուներով հանդերձ սկսում է պայքարել տվյալ ընկերության դեմ, որպեսզի իր տունը շարունակի կանգուն մնալ և մեղուներն էլ ունենան իրենց մշտական տեղն ու տարածքը։Հուսամ, կինը կհասնի իր երազանքներին և բնապահպանները այդ հարցում կօգնեն նրան։ Վերլուծում է Ջեմմա Զարգարյանը
  • Հիմնական գաղափարը կայանում էր նրանում , որ բնությունը վաղ թե ուշ վրեժ է լուծելու մարդկությունից։Մարդկանց գոյության ընթացքում Երկիր մոլորակի կրած վնասը աննկարագրելի շատ է,հատկապես վերջին մի քանի դարերի ընթացքում։Բոլորս ել գիտենք, որ բնության մեջ ամեն ինչ հավասարակշռված է։ Վերլուծում է Գալինա Հարությունյանը
  • Ֆիլմը պատմում է մարդկային էակների կողմից անտառահատումների և դրա հետևանքնով առաջացած աղետների և ճգնաժամերի մասին։ Հանկարծակի ամպրոպի ձայն է լսվում։ Հորդառատ անձրև։ Աստիճանաբար հեղեղվող քաղաք, ահաբեկված մարդիկ։ Տաճարները քանդվում են, քաղաքը՝ նույնպես։ Մարդիկ փորձում են լողալ, աղջիկը՝ նույնպես․․․ Պատմում է Մարիամ Տոնոյանը
  • Քանի որ բնապահպանական ֆիլմերի հարթակի օր է, այսօր էլ դիտեցինք «Իրական սաղմոն, կարմիր ձուկ» ֆիլմը, որը պատմում էր Կամչատկայի կարմիր ձկնատեսակների մասին: Ֆիլմը պատմում էր այն մասին թե ինչպես են Կամչատկայում նրանք գոյատեվում…Գրում է Ռոզա Փուրթոյան
  • Ֆիլմից հասկացա, որ պետք չէ աղտոտել բնությունը, չպետք է մոռանալ, որ այնտեղ կան կենդանիներ և մենք մեր աղբով վտանգ ենք սպառնում նրանց կյանքին: Հասկացա, որ ինչքան շատ են բնությունը վերացնում` օրինակ ծառերը, ամեն տարի շատ ծառեր են կտրում և այդպիսով քաղաքներում մաքուր օդ շատ քիչ է մնում: Լուսաբանում է Արամ Աղաջանովը
  • Լանդշաֆտագիտություն առարկայի շրջանակներում այսօր` ընկեր Նելլի հետ դիտեցինք բնապահպանական ֆիլմ։ Ֆիլմը կարմիր անհետացող Սաղմոնի մասին էր ՝շատ հաջողված էր և, ինչու ոչ նաև շատ  տեղեկություններ ստացանք ձկների մասին որը հետաքրքիր էր։ Գրում է Սաթենիկ Գևորգյանը
  • Այս կինը ամեն ինչ անում էր, որպեսզի իրականացներ իր երազանքը եւ ,այո, դա իր մոտ արդեն ստացվել էր, եթե նրան չխանգարեր այն ճապոնական կազմակերպությունը, որը ատոմակայան պերք է կառուցեր այնտեղ։ Մեղվապահը ապրում էր իր երազած վայրում, զբաղվում էր նրանով ինչով ուզում էր եւ դրանից բացի նաեւ փորձում էր օգնել այլ մարդկանց, ովքեր տարբեր խնդիրներ ունեին։ Պատմում է Նարեկ Ներսիսյանը
  • Ծառերը ամբողջությամբ հատվում է և շենքերի կառուցման այդ թվում մեքենանների շատացման հանգամանքով օդը աղտոտվում է թունավոր գազերով, ինչը հանգեցնում է արդեն՝ թթվային անձրևների առաջացման։ Աղետները կամաց-կամաց շատանում են, դրանց հետևանքով էլ քաղաքը վերջնականապես ավիրվում և կործանվում է։ Մարդիկ սկսում են ահաբեկված ապրել, ճգնազամերի զոհ դառնալ հենց իրենց անմտածված քայլերի հետևանքով։ Վելուծում է Ջեմմա Զարգարյանը

https://youtu.be/goRIKX-MbA8

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s