«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոն․օր երկրորդ

Փառատոնի ֆիլմերի ֆիզիկական միջավայրում դիտման օրացույց։

Քոլեջում շարունակվում է փառատոնի շրջանակում ֆիլմերի դիտումը։

Այսօր դիտեցինք մի շատ հուզիչ,արդիական, ինձ համար շատ տխուր թեմայի շուրջ բնապահպանական ֆիլմ՝ «Հսկա ստրուկները » (Հունգարիա):

Հարավ-արևելյան Ասիայում փղերի մասնակցությամբ ծաղկում է զբոսաշրջությունը։ Փղերի մասնակցությամբ շոուներ, շրջագայություններ, փղերի կոնտակտային այգիներ․․․ընտրության լայն հնարավորություն։ Գործարարները պատրաստ են ամեն ինչի միլիոնավոր դոլարների շահույթ բերող գործունեությունը շարունակելու համար։ Նկարահանող խմբի նպատակն էր սեփական փորձով պարզել իրականությունը, ինչի համար նրանք ուղևորվեցին Չիանգմայ, Թայլանդ՝ այցելելու փղերի մասնակցությամբ ժամացի վայրեր։ Այս հետաքննող փաստագրական ֆիլմը լույս է սփռում հարավ-արևելյան Ասիայում փղերի շահագործման արդյունաբերության վրա։

Լուսաբանումներ՝

Ուղիղ եթերը Քոլեջի ֆեյսբուքյան էջում։

Ֆոտոռեպորտաժը՝ Անահիտ Գաբրիելյանի։

  • Քնարա Հովհաննիսյանը գրում է․  այս անգամ ֆիլմը նվիրված էր փղերին ,թե մարդիկ ու զբոսաշրջիկները ինչպես են վարվում նրանց։ Ֆիլմը իրենից շատ մեծ բան էր պարունակում,իմ կարծիքով ոչ միայն փղերին այլ նաև բոլոր կենդադիների մասի պետք է հոգ տանել ,և չվնասենք նրանց և բնությունը․․․
  • Կենդանիներին չի կարելի օգտագործել սեփական շահերի համար կենդանիները սիրում են ազատություն և պետք չէ այդ ազատությունը խլել նրանցից։ Գրում է Հրայր Չերքեզյանը
  • Այս ֆիլմի միջոցով աշխարհը մեզ ներկայացվեց մի այլ տեսանկյունից։ Մենք տեսանք այն փղերի աչքերով։ Փղերը բնության մեկ մասնիկն են, սակայն մարդկանց վերաբերմունքը նրանցհանդեպ տարբեր է։Ներկայացնում է Ջուլիա Ասրյանը
  • Եվ ես վստահ եմ,որ այս ֆիլմը դիտած մարդը Երբեք չի օգտվի փղերի այդ ծառայությունից տեսնելով նրանց վարժեցնելու ոճը։ Գրում է Տիգրան Գասպարյանը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s