Ֆիլմադարան ակումբում հյուրընկալվել էր անիմատոր Իսրայել Ասրյանը։ Նա ներկայացրեց «Տղան և Ուրվականը» հեղինակային անիմացիոն ֆիլմը։
Իսրայելը Քոլեջի սովորող Ջուլիա Ասրյանի եղբայրն է։ Շատ լավ հանդիպում էր։ Անիմատորը պատմեց իր ճանապարհի մասին, անիմացիայի ստեղծման փուլերի, դժվարությունների և այլնի մասին։ Սովորողները նախապատրաստել էին մի շարք հարցեր, որոնց շուրջ միասին քննարկեցինք, իսկ ֆիլմը շատ հուզիչ էր ստացվել։