Ֆիլմադարան ակումբում «Սեբաստացու օրերի» ամիսը սկսեցինք Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակներ», «Մենք» ֆիլմերի քննարկմամբ։
Օրվա հյուրն էր՝ ռեժիսոր Շողեր Պետրոսյանը,ով խոսեց հայ կարճամետրաժ կինեմատոգրաֆիայից։ Հետաքրքիր, հաճելի հանդիպում էր, որը չէինք ուզում ավարտվեր: Շողերը հետաքրքիր, բանիմաց մարդ է, ում հետ կարելի է անհոգնել զրուցել, նորը սովորել։ Հանդիպումն ավարտվեց նորից ակումբում հավաքվելու պայմանավորվածությամբ։