Սեբաստացու օրերը շարունակվում են Ֆիլմադարան ակումբում․
Ֆիլմադարան ակումբը հրավիրում է բոլորին մասնակցելու Իսրայել Ասրյանի «Տղան և Ուրվականը» հեղինակային անիմացիոն ֆիլմի քննարկմանը,որը դիտելու ենք հանդիպման ժամանակ։
Նախագիծը՝ Ջուլիա Ասրյանի։
Օրվա հյուրն է Իսրայել Ասրյանը,ով ներկայացնելու է իր հեղինակային անիմացիոն ֆիլմը։
Հանդիպման օրը՝ նոյեմբերի 8, Ժամը՝ 14:30, վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն
Հանդիպման օրակարգը՝
- Ծանոթություն հյուրի հետ
- Ֆիլմերի ներկայացում, քննարկում
- Մասնագիտական զրույց
- Տպավորությունների,կարծիքների արտահայտում
- Հարցերի, պատասխանների քննարկում
- Հյուրասիրություն
Մասնակիցներ՝
- Անիմատոր Իսրայել Ասրյան
- Քոլեջի գեղարվեստական նախագծում բաժնի սովորողներ
- Ուսուցիչներ
Հանդիպումից առաջ՝
Ծանոթանում օրվա հյուրի կենսագրությանը,գործունեությանը, նախապատրաստում հարցեր, պատրաստվում քննարկմանը։
Քննարկվող ֆիլմի մասին․
Իսրայել Ասրյանն ունի նկարիչ-անիմատորի որակավորում, բայց այս ֆիլմում նա կատարել է ոչ միայն անիմատորի գործը, այլ նաև ֆիլմի ստեղծման բոլոր փուլերը բացի երգից և երաժշտությունից։ Ֆիլմը սյուրռեալիստական է, ուստի կարող է ունենալ անթիվ քանակով բացատրություններ և մեկնաբանություններ։ Ամենը կախված է դիտողի ներքնաշխարհից, նրա անձնական իրավիճակից։
Հանդիպման պատասխանատուներ՝ Սուսան Ամուջանյան,Մարիամ Մխիթարյան, Ջուլյա Ասրյան
Լուսաբանումը՝ Մարիամ Մխիթարյանի,սովորողների
Սիրով սպասում ենք բոլորին։