Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոն. նոյեմբերի 14-18, 2021թ․

Արևորդին կրթահամալիրում նախագծի մեկնարկ՝ 01․11․21

Կրթահամալիրի մասնակցության բովանդակությունը փառատոնի շրջանակում․

Նախագծի համակարգողներ՝ Սուսան Ամուջանյան, Մարիամ Մխիթարյան

  • Նախագծի նկարագիր․

Այս տարի ներկայացված են 3 մրցույթային բաժին․

1․«Վայրի բնության ֆիլմերի» միջազգային մրցույթ
Ծրագիրը նվիրված է հանրային իրազեկվածության բարձրացմանն ու վայրի բնության և դրա բնական միջավայրի «տնտեսվարությանը», ինչպես նաև մեդիայի նորարարական գործիքների կիրառման միջոցով գիտական հրաշքների արժևորմանը։

2. «Բնապահպանական ֆիլմերի» միջազգային մրցույթ
Խրախուսվում են այն ֆիլմերի հայտադիմումները, որոնք լուսաբանում են արդի բնապահպանական խնդիրների ամենաթեժ թեմաները։

3. «Երիտասարդական և մանկապատանեկան ֆիլմերի» ծրագիր
Երիտասարդները պետք է ներգրավված լինեն բնապահպանական հարցերի շուրջ միջազգային հետազոտություններին։ Հենց այդ պատճառով էլ մեր հատուկ ծրագիրը նվիրված է բնապահպանական և վայրի բնության թեմաների վերաբերյալ ամբողջ աշխարհի երեխաների և երիտասարդների կողմից ստեղծված և արտադրված ֆիլմերին և անիմացիաներին։

Հիմնական մրցութային բաժիններից զատ Փառատոնը ներկայացնելու է նաև «Տեղեկատվական ծրագիր»։ Ծրագիրը ներառելու է նախքան 2014 թվականի դեկտեմբերն արտադրված և կարևոր բնապահպանական թեմաներ բարձրաձայնող ամենաստեղծարար և իրազեկող ֆիլմերը։

Ֆիլմերի դիտման օրեր՝

  • կրթահամալիրում բաց դիտում
  • փառատոնի բոլոր ֆիլմերը հասանելի կլինեն 14-18-ին ՝ sunchild.am կայքում

Ֆիլմերի քննարկման օրեր՝ 14․11-18․11

Նպատակ՝

  • Կրթահամալիրի մասնագիտական զարգացում
  • Նոր գործընկերների ձեռքբերում
  • Ծանոթացում միջազգային ոլորտի կազմակերպության հետ
  • Հետագա համագործակցության մեկնարկ

Ընթացք՝

  • Տեխնոլոգիական գործունեություն՝

Պատասխանատուներ՝ Կրթահամալիրի քանդակի դպրոց

Մասնակիցներ

1․Կրթահամալիրի քանդակի խմբակի սաները պատրաստում են մրցանակային քանդակներ փառատոնի հիմնական մրցանակային ավանակարգերի համար՝
·        Best Wildfire Prevention Film / Լավագույն ֆիլմ Անտառային հրդեհների մասին

·         Best Wildlife Conservation Film / Լավագույն ֆիլմ վայրի կենդանաշխարհի պահպանության մասին

·         Best Environmental Issues Film / Լավագույն ֆիլմ բնապահպանական խնդիրների մասին

·         Best Youth and Children Environmental Film / Լավագույն բնապահպանական ֆիլմ՝ նկարահանված երեխաների/երիտասարդների կողմից

·         Best Journalistic Investigation / Լավագույն լրագրողական հետաքննություն (թեման՝ Անազատ պայմաններում գտնվող վայրի կենդանիների հիմնախնդիրը Հայաստանում)

  • Լրագրողական մրցույթ

 Նոյեմբերի 16-ին ժամը 12։00 Իբիս Երևան հյուրանոց (Հյուսիսային պողոտա) Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների հիմնախնդիրը Հայաստանում» թեմայով երկօրյա դասընթաց-աշխատարան լրագրողների և ԶԼՄ ներկայացուցիչների համար, որից հետո կհայտարարվի լրագրողական աշխատանքների մրցույթ, իսկ հաղթողին կշնորհվի դրամական պարգև։

Մասնակցության համար խնդրում ենք մասնակցի տվյալներն ուղարկել press@fpwc.org էլ․ հասցեին կամ զանգահարել 37493 32 22 32 հեռախոսահամարով։ Մասնակիցների քանակը սահմանափակ է։ Դասընթաց-աշխատարանի օրակարգի մանրամասները կուղարկվեն ընտրված մասնակիցներին։

Մասնակիցներ՝

  1. Հրաչուհի Մանվելյան 2-րդ կուրսի սովորող
  2. Նելլի Միսկարյան 3-րդ կուրսի սովորող
  3. Մարիամ Շախվերդյան 3-րդ կուրսի սովորող
  4. Քնար Հարությունյան 3-րդ կուրսի սովորող
  • Ֆիլմադարան ակումբի գործունեություն՝

Առցանց ֆիլմերի դիտում փառատոնի ընթացքում /ֆիլմերի ընտրությունը և խորհրդատվությունը տարիքային լսարանի համար կտրամադրի ֆիլմադարան ակումբի աշխատանքային խումբը, որտեղ ներառված են նաև Քոլեջի սովորողները։

Նախագծի ամենօրյա լուսաբանման պատասխանատուներ՝

  1. Անահիտ Գաբրիելյան՝ Քոլեջի Լուսանկարչության բաժնի 3-րդ կուրսի սովորող
  2. Սոֆի Առաքելյան Քոլեջի Լուսանկարչության բաժնի 2-րդ կուրսի սովորող
  3. Ջուլիա Ասրյան Քոլեջի Լուսանկարչության բաժնի 2-րդ կուրսի սովորող
  4. Լիլիա Ղուլյան Քոլեջի Լուսանկարչության բաժնի 3-րդ կուրսի սովորող

Մասնակիցներ․ ֆիլմադարան ակումբի անդամներ

«Արևորդի» փառատոնի նպատակն է բարձրացնել բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածությունը, ինչպես նաև խթանել Հայաստանի և ամբողջ Կոսվկասյան տարածաշրջանի բնապահպանական խնդիրների ստեղծարար լուծումներին։

Փառատոնը կարևորում է երիտասարդ սերնդի մասնակցությունը և այդ նպատակով երեխաների համար կիրականացվեն ցուցահանդեսներ և բնապահպանական միջոցառումներ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s