Սեբաստացու օրերի մեկնարկը Ֆիլմադարան ակումբում․
Ֆիլմադարան ակումբը հրավիրում է բոլորին մասնակցելու Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակներ», «Մենք» ֆիլմերի քննարկմանը,որոնք պետք է դիտել նախապես:
Քննարկելու ենք Արտավազդ Փելեշյանի կարճամետրաժ ֆիլմերը, օրվա հյուրն է ռեժիսոր Շողեր Պետրոսյանը,ով խոսելու է հայ կարճամետրաժ կինեմատոգրաֆիայից։
Հանդիպման օրը՝ նոյեմբերի 2, Ժամը՝ 14:30, վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն
Հանդիպման օրակարգը՝
- Ծանոթություն հյուրի հետ
- Ֆիլմերի ներկայացում, քննարկում
- Մասնագիտական զրույց
- Տպավորությունների,կարծիքների արտահայտում
- Հարցերի, պատասխանների քննարկում
- Հյուրասիրություն
Մասնակիցներ՝
- Ռեժիսոր Շողեր Պետրոսյան
- Քոլեջի սովորողներ
- Ուսուցիչներ
Հանդիպումից առաջ՝
Մասնակիցները դիտում են ֆիլմերը,կարդում հետաքրքիր փաստեր,ընտանիքի անդամների հետ քննարկում։ Ծանոթանում օրվա հյուրի կենսագրությանը,գործունեությանը, նախապատրաստում հարցեր, պատրաստվում քննարկմանը։
Քննարկվող ֆիլմերի մասին․
1975թ․ ֆիլմ է Ֆիլմում հնչում են Անտոնիո Վիվալդիի և հայկական ազգային մի շարք ստեղծագործություններ։
1969 թ․ ֆիլմ է։ Այն մոնումենտալ որմնանկար է, որը պատկերում է հայ ազգի ինքնությունն ու ճակատագիրը։
PanARMENIAN.Net — ում Փելեշյանի հարցազրույցից մի մաս․ «Մենք»-ի առաջացրած խնդիրներըLիամետրաժ ֆիլմ էր, դարձրին կարճամետրաժ: Ազգային տարրի հետ կապված խոսակցություններ չեն եղել: Խոսում էին, թե անհամեստություն է նման վերնագիր դնելը` «Մենք»: Նեղ են մոտեցել հարցին` վերագրելով, որ մենք` հայերս: Ես դա արել եմ ոչ թե` մենք` հայերս, այլ մենք` մարդիկ, մարդկությունը: Մարդիկ, որի մի մասն էլ հայերն են կազմում. մենք, հայերս: Սցենարը Սցենարը ձեռնտու է: Դա չի նշանակում, որ իրականությունը, շրջապատը ճշտումներ չեն բերի: Պետք է նախօրոք որոշես` ինչ ես ուզում նկարահանել ու ինչի մասին, ու գրես: Պարտադիր չէ, որ բոլոր դետալները համապատասխանեն, կրկնես: Սցենարն անպայման է, դա քեզ է պետք, առաջին հերթին որպես ռեժիսորի, որ հիշես` ինչ ես որոշել նկարել, ինչի մասին, որ չշեղվես, իսկ իրականությունը կօգնի, ճշտումներ, դետալներ, էպիզոդներ կբերի, որոնք դու կվերցնես, բայց նախօրոք մտածած շրջանակների համար: |
Հանդիպման պատասխանատուներ՝ Սուսան Ամուջանյան,Մարիամ Մխիթարյան
Լուսաբանումը՝ Մարիամ Մխիթարյանի,սովորողների
Սիրով սպասում ենք բոլորին։