Ֆիլմադարան ակումբը շարունակում է Անդրեյ Տարկովսկու ֆիլմերի ամիսը։ Քննարկեցինք «Հայելի» ֆիլմը։ Տարկովսկուն հասկանալը բարդ է, հատկապես 14-15 տարեկան պատանիների համար, այնուամենայնիվ, սովորողները գերազանց կատարել են իրենց առջև դրված խնդիրը, գոնե մասամբ ընկալել են։ Ակումբում Սուսան Ամուջանյանի հետ քննարկելուց ավելի պարզ, հասկանալի դարձավ ռեժիսորի ասելիքը, որոշեցինք ևս մեկ անգամ դիտել ֆիլմը՝ արդեն այլ տեսանկյունից։