Ֆիլմադարան ակումբը հայտարարում է Անդրեյ Տարկովսկու ֆիլմերի ամիս։ Մեկնարկը տրվում է «Իվանի մանկությունը» ֆիլմով։ Այսպիսով, ակումբը հրավիրում է մասնակցելու ֆիլմի քննարկմանը,որը պետք է դիտել նախապես:
Հանդիպման օրը՝ հոկտեմբերի 12, Ժամը՝ 14:30, վայրը՝ Քոլեջ, վերնատուն։
Հանդիպման օրակարգը՝
- Ֆիլմի ներկայացում, քննարկում
- Մասնագիտական զրույց
- Տպավորությունների,կարծիքների արտահայտում
- Հարցերի, պատասխանների քննարկում
Մասնակիցներ՝
- Քոլեջի 1-3-դ կուրսի սովորողներ
- Ուսուցիչներ
Հանդիպումից առաջ՝
Մասնակիցները դիտում են ֆիլմը,կարդում հետաքրքիր փաստեր,ընտանիքի անդամների հետ քննարկում, նախապատրաստում հարցեր, պատրաստվում քննարկմանը։
Քննարկվող ֆիլմի մասին․
Այս ֆիլմը Անդրեյ Տարկովսկու առաջին լիամետրաժ ֆիլմն է։ Այն պատմություն է մի տասներկուամյա տղայի մասին, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին կորցնում է մորն ու քրոջը և դառնում գաղտնի հետախույզ։ Նա մեծ ատելություն ուներ նացիստների նկատմամբ։ Միայն երազում է վերանկանգնվում Իվանի մանկությունը, երբ տեսնում է մոր կամ քրոջ ու ընկերների հետ անցկացրած հաճելի դրվագներ։ Ի վերջո, 1945 թվականի հաղթանակն է, որ Իվանն այդքան երազել էր, բայց նա այդպես էլ վերջին առաքելությունից հետ չի վերադառնում․․․
Հանդիպման պատասխանատուներ՝ Սուսան Ամուջանյան, Մարիամ Մխիթարյան
Լուսաբանումը՝ սովորողների, Մարիամ Մխիթարյանի