«Արևորդի» բնապահպանական փառատոնը հիմնադրվել է 2007-ին SunChild Հայաստանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից և անց է կացվելու ամեն 2 տարին մեկ անգամ:
«Արևորդի» փառատոնի նպատակն է բարձրացնել բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածությունը, ինչպես նաև խթանել Հայաստանի և ամբողջ Կոսվկասյան տարածաշրջանի բնապահպանական խնդիրների ստեղծարար լուծումներին։
Փառատոնը կարևորում է երիտասարդ սերնդի մասնակցությունը և այդ նպատակով երեխաների համար կիրականացվեն ցուցահանդեսներ և բնապահպանական միջոցառումներ։