Ֆիլմադարանը հրավիրում է ողջ հոկտեմբերն անցկացնել մեզ հետ։ Այս ամիս,ինչպես որոշեցինք սովոորողների հետ միասին, քննարկելու ենք Տարկովսկու ֆիլմերը։
Ժամանակահատված՝ հոկտեմբերի 8-26
Մասնակիցներ՝ Կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ,հյուրեր
Ծրագրում՝
- Կլոր սեղան, բաց քննարկում-հանդիպում
- Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում, ի՞նչպես են կարողանում արագ կողմնորոշվել, ֆիլմի ընտրություն կատարել,վարել ակումբի հանդիպումները «Լուսանկարչության» բաժնի ավագ կուրսի սովորողները՝ կրտսերների համար
- Սովորողների,դիտողների խորհուրդները
Ակումբը կհետևի Ոսկե ծիրան Երևանի միջազգային կինոփառատոնի զարգացումներին, ընթացքին, ինչպես նաև Արևորդի կինոփառատոնին։
Ակումբի հանդիպումների օրացույց․
8․10․2021, 9։30 Կրթահամալիրի քոլեջ,վերնատուն՝ Բաց քննարկում-հանդիպում, կլոր սեղան
12․10․2021,14։30 Կրթահամալիրի քոլեջ,վերնատուն՝ «Իվանի մանկություն»
19․10․2021,14։30 Կրթահամալիրի քոլեջ,վերնատուն՝ «Հայելի»
Հանդիպում լուսանկարիչ Կարեն Խաչատուրովի հետ
20․10․2021 Ակումբի մասնակիցների այց Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն(ACCEA/NPAK)՝ ունկնդրելու նոր էքսպոզիցիաներ
26․10․2021, 14։30 Կրթահամալիրի քոլեջ,վերնատուն՝ «Սոլյարիս»
Գրանցման թերթիկ
Ակումբի հանդիպումներ
Համակարգողներ՝ Սուսան Ամուջանյան,Մարիամ Մխիթարյան։