Ֆիլմադարան ակումբն այս անգամ կունենա քննարկում Արատեսում։ Ճամփորդության բոլոր մասնակիցներին հրավիրում ենք մասնակցելու «Ֆորեսթ Գամփ» ֆիլմի քննարկմանը,որը պետք է դիտել նախապես:
Ֆիլմի հղումը
Հանդիպման օրը՝ սեպտեմբերի 28, Ժամը՝ 21:00, վայրը՝ Վայոց ձոր, Արատեսի դպրական կենտրոն։
Հանդիպման օրակարգը՝
- Ֆիլմի ներկայացում, քննարկում
- Մասնագիտական զրույց
- Տպավորությունների,կարծիքների արտահայտում
- Հարցերի, պատասխանների քննարկում
Մասնակիցներ՝
Քոլեջի
Լուսանկարչության և Զբոսաշրջության բաժնի 1-3-դ կուրսի սովորողներ
Ուսուցիչներ
Հանդիպումից առաջ՝
Մասնակիցները դիտում են ֆիլմը,կարդում հետաքրքիր փաստեր,ընտանիքի անդամների հետ քննարկում, նախապատրաստում հարցեր, պատրաստվում քննարկմանը։
Քննարկվող ֆիլմի մասին․
«Ֆորեսթ Գամփ», ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսի 1994 թվականին նկարահանված ֆիլմ, գլխավոր դերում հանդես է գալիս Թոմ Հենքսը։
Ֆիլմի գլխավոր հերոսը Ֆորեսթ Գամփն է (անգլ.՝ forest gump, որ թարգմանաբար նշանակում է «անտառի հիմարիկ»), ով ապրում է Ալաբամա նահանգում՝ Գրինբոու անվանումով մի փոքրիկ հորինված քաղաքում։ Ֆիլմը սկսվում է մի տեսարանով, որտեղ Ֆորեսթը նստած է կանգառի նստարանին և պատմում է իր կյանքի պատմությունը տարբեր մարդկանց, ովքեր այդ պահին նստած են իր կողքին։
Հանդիպման պատասխանատուներ՝ Սուսան Ամուջանյան, Էլյա Սահակյան
Լուսաբանումը՝ սովորողների, Մարիամ Մխիթարյանի
1 Comment