Ֆիլմադարանը հրավիրում է քննարկման #39

Նոր ուսումնական մեկնարկը տրված է, Ֆիլմադարան ակումբն իր գործունեությունը շարունակում է ըստ օրացույցի։

Ֆիլմադարան ակումբը հրավիրում է բոլորին մասնակցելու «Պարոն ոչ ոք» ֆիլմի քննարկմանը,որը պետք է դիտել նախապես:

Ֆիլմի հղումը

Հանդիպման օրը՝ սեպտեմբերի 14, Ժամը՝ 14:30, վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն

Հանդիպման օրակարգը՝

  • Ֆիլմի ներկայացում, քննարկում
  • Մասնագիտական զրույց
  • Տպավորությունների,կարծիքների արտահայտում
  • Հարցերի, պատասխանների քննարկում

Մասնակիցներ՝

  • Քոլեջի 1-2 կուրսի սովորողներ
  • Լուսանկարիչներ
  • Ուսուցիչներ


Հանդիպումից առաջ՝

Մասնակիցները դիտում են ֆիլմը,կարդում հետաքրքիր փաստեր,ընտանիքի անդամների հետ քննարկում, նախապատրաստում հարցեր, պատրաստվում քննարկմանը։

Քննարկվող ֆիլմի մասին․

Պարոն ոչ ոք (անգլ.՝ Mr. Nobody), ռեժիսոր Ժակո Վան Դորմալի նկարահանած ֆիլմն է։ Նկարահանվել է 2009 թվականին։ Պատմում է ֆիլմի գլխավոր հերոս՝ Նեմո Ոչ ոքի ճակատագրի և դրա հնարավոր տարբերակների մասին։

Նեմոն արթնանում է հեռավոր ապագայում՝ 118 տարեկան հասակում և փորձում է հիշել իր կենսագրության փաստերը։ Լինելով բոլոր տեսակի գաղափարների հավաքածու ՝ այս ֆիլմը, ռեժիսորի խոսքով, հարցեր է տալիս, բայց ոչ պատասխաններ, որն էլ հանդիսանում է ֆիլմի հիմքը։ Հիմնական խնդիրն այն է, որ յուրաքանչյուր մարդ ստիպված է կատարել ընտրություն, և դա չի լինում ճիշտ կամ սխալ։ Նույնիսկ թվացյալ ամենադժբախտ որոշումը կարող է հանգեցնել շատ երջանիկ հետևանքների, և հակառակը։

Կարգախոս՝ Ամեն ինչ հնարավոր է, քանի դեռ չի կատարվել ընտրություն:

Հանդիպման պատասխանատուներ՝ Սուսան Ամուջանյան,Մարիամ Մխիթարյան

Լուսաբանումը՝ Մարիամ Մխիթարյանի,սովորողների

Սիրով սպասում ենք բոլորին։

Рубрики:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s