Ֆիլմադարան ակումբը հրավիրում է բոլորին մասնակցելու «Տերն ու ծառան», «Ձախորդ Փանոսը», «Ոսկե ցլիկը» ֆիլմերի քննարկմանը,որոնք պետք է դիտել նախապես:
«Վլոգերության, կինո-ֆոտո փառատոնի» շրջանակներում մեր հյուրն է Արփինե Սիմոնյանը,ով խոսելու է հայ կարճամետրաժ կինեմատոգրաֆիայից։
Հանդիպման օրը՝ հունիսի 21, Ժամը՝ 13:30, վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն
Հանդիպման օրակարգը՝
- Ծանոթություն հյուրի հետ
- Ֆիլմի ներկայացում, քննարկում
- Մասնագիտական զրույց
- Տպավորությունների,կարծիքների արտահայտում
- Հարցերի, պատասխանների քննարկում
- Հյուրասիրություն
Մասնակիցներ՝
- Դերասան, սցենարիստ-ռեժիսոր, Արևմտյան դպրոցի սովորող՝ Մարկ Վարդանյանի ծնող ՝ Արփինե Սիմոնյան
- Գեղամավանի դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ, դասղեկ
- Քոլեջի սովորողներ
- Արևելյան դպրոցի ճամբարականներ
- Ուսուցիչներ
Հանդիպումից առաջ՝
Մասնակիցները դիտում են ֆիլմը,կարդում հետաքրքիր փաստեր,ընտանիքի անդամների հետ քննարկում։ Ծանոթանում օրվա հյուրի կենսագրությանը,գործունեությանը, նախապատրաստում հարցեր, պատրաստվում քննարկմանը։
Հյուրի մասին․
Արփինե Սիմոնյան՝ դերասան, սցենարիստ-ռեժիսոր։ Ավարտել է Խ.Աբովյանի անվան համալսարանի կուլտ.ֆակուլտետը՝ Կիմ Արզումանյանի արվեստանոցը , որպես դերասան: Աշխատել է «Երիտասարդական փորձարարական թատրոնում»՝որպես դերասան: 2002-2009թթ աշխատել է «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերությունում՝ «Ժամանակի վկան» եւ «Մեր կինոն» հաղորդաշարերի ռեժիսոր: Աշխատել է Ռ.Գեւորգյանցի «Հրաշագործի աշունը» ֆիլմում :Մասնակցել է Տոնինո Գուերրայի վարպետաց դասերին: «Ապրելու տենչ» ,«Իտալական էսքիզներ»,«Ես եմ» վավ. ֆիլմերով մասնակցել է «Ես եմ», «Կին» միջազգային փառատոններին՝ արժանանալով մրցանակների եւ պատվոգրի: Համագործակցում է «Հայկ» վավերագրական ստուդիայի հետ: 2009թ աշխատում է «Շողակաթ»ՀԸ ՝որպես սցենարիստ, ռեժիսոր: «Կադրից դուրս»,«Լույս զվարթ»,«Երկու ընկեր»,«Մանուկ դպիրներ»,«Մեր գյուղի եկեղեցին» ,«Գնդերեցը» հեղինակային շարքերի ռեժիսորն է: Արփինեի աշխատանքներին կարող եք հետեւել Facebook, Instagram եւ YouTube-ում:
Քննարկվող ֆիլմերի մասին․
Հանդիպման պատասխանատուներ՝ Սուսան Ամուջանյան,Մարիամ Մխիթարյան
Լուսաբանումը՝ Մարիամ Մխիթարյանի,սովորողների
Սիրով սպասում ենք բոլորին։
3 Comments