Ամառային ճամբարը շարունակվում է, այս անգամ Ֆիլմադարանի մասնակիցներն են տեխնոլոգ Թերեզա Թումանյանն ու Մերի Խանջյանն իրենց ջոկատների հետ։
Ֆիլմադարան ակումբը հրավիրում է բոլորին մասնակցելու «Դրախտի գույնը» ֆիլմի քննարկմանը,որը պետք է դիտել նախապես:
Հանդիպման օրը՝ հունիսի 7, Ժամը՝ 13:30, վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն
Հանդիպման օրակարգը՝
- Ֆիլմի ներկայացում, քննարկում
- Մասնագիտական զրույց
- Տպավորությունների,կարծիքների արտահայտում
- Հարցերի, պատասխանների քննարկում
Մասնակիցներ՝
- Մերի Խանջյանի ջոկատ
- Թերեզա Թումանյանի ջոկատ
- Ուսուցիչներ
Հանդիպումից առաջ՝
Մասնակիցները դիտում են ֆիլմը,կարդում հետաքրքիր փաստեր,ընտանիքի անդամների հետ քննարկում։ Ծանոթանում օրվա հյուրի կենսագրությանը,գործունեությանը, նախապատրաստում հարցեր, պատրաստվում քննարկմանը։
Քննարկվող ֆիլմի մասին․
Սյուժեն պտտվում է Մուհամեդ անունով կույր տղայի շուրջ, որն իր ամառային արձակուրդի համար թողնում է Թեհրանի հատուկ դպրոցը:
Նրա հայրը, որը ամաչում է Մուհամեդի կուրության համար, ուշանում է նրան վերցնելուց հետո, ապա փորձում է համոզել տնօրենին թողնել Մուհամեդին ամռանը:
Հանդիպման պատասխանատուներ՝ Սուսան Ամուջանյան,Մարիամ Մխիթարյան
Լուսաբանումը՝ Մարիամ Մխիթարյանի,սովորողների
Սիրով սպասում ենք բոլորին։