Ֆիլմադարան ակումբը հրավիրում է բոլորին մասնակցելու «Թափանցիկ գեղեցկություն» ֆիլմի քննարկմանը,որը պետք է դիտել նախապես:
Հանդիպման օրը՝ մայիսի 24, Ժամը՝ 13:30, վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն
Հանդիպման օրակարգը՝
- Ֆիլմի ներկայացում, քննարկում
- Մասնագիտական զրույց
- Տպավորությունների,կարծիքների արտահայտում
- Հարցերի, պատասխանների քննարկում
Մասնակիցներ՝
- Քոլեջի սովորողներ
- Ուսուցիչներ
Վարելու է Քոլեջի առաջին կուրսի սովորող Ջուլիա Ասրյանը։
Հանդիպումից առաջ՝
Մասնակիցները դիտում են ֆիլմը,կարդում հետաքրքիր փաստեր,ընտանիքի անդամների հետ քննարկում։ Ծանոթանում օրվա հյուրի կենսագրությանը,գործունեությանը, նախապատրաստում հարցեր, պատրաստվում քննարկմանը։
Քննարկվող ֆիլմի մասին պատմում է Ջուլիա Ասրյանը ։
Հանդիպման պատասխանատուներ՝ Սուսան Ամուջանյան,Մարիամ Մխիթարյան, Ջուլիա Ասրյան։
Լուսաբանումը՝ Մարիամ Մխիթարյանի,սովորողների
Սիրով սպասում ենք բոլորին։