Ֆիլմադարանը հրավիրում է քննարկման #30

Ֆիլմադարան ակումբը  հրավիրում է բոլորին մասնակցելու «Դեկտեմբեր» ֆիլմի քննարկմանը,որը պետք է դիտել նախապես: 

  • Հանդիպման օրը՝ ապրիլի 26, Ժամը՝ 13:30, վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն

Հանդիպման օրակարգը

  • Շրջայց
  • Ծանոթացում հյուրի հետ
  • Ֆիլմի ներկայացում, քննարկում
  • Մասնագիտական զրույց
  • Տպավորությունների,կարծիքների արտահայտում
  • Հարցերի, պատասխանների քննարկում
  • Հասարակագիտական հարցերի քննարկում
  • Հյուրասիրություն

Մասնակիցներ՝

  • Արման Հարությունյան
  • Քոլեջի սովորողներ
  • Ուսուցիչներ

Հանդիպումից առաջ՝

Մասնակիցները դիտում են ֆիլմը,կարդում հետաքրքիր փաստեր,ընտանիքի անդամների հետ քննարկում։ Ծանոթանում օրվա հյուրի կենսագրությանը,գործունեությանը, նախապատրաստում հարցեր, պատրաստվում քննարկմանը։

Օրվա հյուրը՝

Ռեժիսոր, լուսանկարիչ Արման Հարությունյան

Քննարկվող ֆիլմի մասին․

ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ «Դեկտեմբեր» ֆիլմի հեղինակն է: Վավերագրական այս ֆիլմում տեղ է գտել 2018-ի դեկտեմբերին կայացած Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցող պատգամավորի երկու թեկնածուների՝ քարոզարշավի չորս օրերն արտացոլող տեսաքրոնիկոնը։ Ֆիլմի գլխավոր հերոսները քարոզարշավի ընթացքում թեկնածուների ճանապարհին հանդիպած մարդիկ են: Ռեժիսորն արձանագրել է նրանց խոսքը, պահվածքը, կեցությունը և մտորումները: «Իրատեսի» հետ զրույցում նա ասաց, որ ի սկզբանե հրավիրված է եղել լուսանկարելու քարոզարշավը, սակայն քաղաքական անցուդարձից ծնվել է «Դեկտեմբերը». «Քարոզարշավը տեղ-տեղ չսպասված աբսուրդային ձևով էր ընթանում, ու մտածեցի՝ պետք է նկարահանեմ, կարևոր է արձանագրել ժամանակի հոսքը»:


«Ոսկե ծիրան» փառատոնում Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը «Լավագույն ֆիլմ» անվանակարգի մրցանակը շնորհել է «Դեկտեմբեր» ֆիլմին: «Մեկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում այն դարձյալ արժանացել է «Լավագույն հայկական ֆիլմ» մրցանակի:
Հետաքրքրվեցի՝ խնդիրներ չե՞ն ծագել ֆիլմի քաղաքական ենթատեքստի պատճառով: «Խնդիրներ ընդհանրապես չեն եղել: Ֆիլմում չի ասվում ՝ մեկը լավն է, մյուսը՝ վատը, շեշտն ավելի շատ դրվել է սոցռեալիզմի վրա: Ոմանք քաղաքական ենթատեքստ են տեսնում, ոմանք էլ ավելի շատ մարդկային հոգեբանական մտածողության հետ կապված խնդիրներ»,- ասաց ռեժիսորը, որի ընտրած չեզոք դիրքն ու ֆիլմը նկարահանելու ոճը հնարավորություն են տալիս կինոդիտողին տարբեր շերտեր բացահայտելու: Նյութը կարդացեք «Իրատես․am» -ի կայքում։

«Վերնատուն» հաղորդման շրջանակում անդրադարձ ռեժիսոր, լուսանկարիչ Արման Հարությունյանի դեբյուտային՝ «Դեկտեմբեր» ֆիլմին, որը երևանյան երկու կինոփառատոններում արժանացել է մրցանակի: Արման Հարությունյանի հետ զրուցում են իր ֆիլմի և առհասարակ վավերագրական կինոյի մերօրյա չափանիշների մասին:

Հանդիպման պատասխանատուներ՝ Սուսան Ամուջանյան,Մարիամ Մխիթարյան, Էլյա Սահակյան

Լուսաբանումը՝ Մարիամ Մխիթարյանի,սովորողների


Սիրով սպասում ենք բոլորին։

Рубрики:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s