Ֆիլմադարանը հրավիրում է քննարկման #27

Ֆիլմադարան ակումբը  հրավիրում է բոլորին մասնակցելու «Արջամկան օրը» ֆիլմի քննարկմանը,որը պետք է դիտել նախապես: Ֆիլմի հղումը։

Հանդիպման օրը՝ ապրիլի 5, Ժամը՝ 13:30, վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն

Հանդիպման օրակարգը՝

  • Ֆիլմի ներկայացում, քննարկում
  • Մասնագիտական զրույց
  • Տպավորությունների,կարծիքների արտահայտում
  • Հարցերի, պատասխանների քննարկում

Մասնակիցներ՝

  • Քոլեջի սովորողներ
  • Ուսուցիչներ

Հանդիպումից առաջ՝

Մասնակիցները դիտում են ֆիլմը,կարդում հետաքրքիր փաստեր,ընտանիքի անդամների հետ քննարկում։ Ծանոթանում օրվա հյուրի կենսագրությանը,գործունեությանը, նախապատրաստում հարցեր, պատրաստվում քննարկմանը։

Քննարկվող ֆիլմի մասին․

Ֆիլմը նկարահանվել է 1992 թվականին Վուդստոքում, իսկ վարձույթում հայտնվել է 1993 թվականի փետրվարի 12-ին։ Կինոնկարն օդերևութաբան Ֆիլ Քոննորսի պատմության մասին է, որը Փանքսաթոնի քաղաքում Արջամկան օրվա ամենամյա տոնակատարության ժամանակ հայտնվում է ժամանակի հանգույցում։ Վերաիմաստավորելով իր վերաբերմունքը կյանքի նկատմամբ՝ հերոսը կարողանում է գրավել սիրելի կնոջ ուշադրությունն ու դուրս գալ ժամանակի հանգույցից։ Քննադատերը բարձր են գնահատել դերասանական խաղը, ֆիլմի սցենարը, փիլիսոփայական համատեքստն ու բարոյական ուղերձը։ Հատկապես ընդգծվել է հեղինակային մտահղացումը. հանդիսատեսից թաքցնել ժամանակային հանգույցն առաջացրած պատճառները։ Ֆիլմը վարձույթում մեծ հաջողություններ է ունեցել՝ միայն ԱՄՆ-ում և Կանադայում հավաքելով մոտ 71 մլն դոլար։

Ժամանակի հանգույցի գաղափարը, հերոսի կողմից «իդեալական օր» կառուցելը և նրա բարոյական վերափոխումը բազմաթիվ կրոնական դոկտրինաների, փիլիսոփաների համար լավ պատկերազարդում են դարձել։ Կինոնկարը բազմաթիվ ընդօրինակումների աղբյուր է դարձել։ «Արջամկան օր» արտահայտությունը կայուն ձևով մուտք է գործել շատ ազգերի լեզուներ՝ որպես անընդհատ կրկնվող իրադարձության, միապաղաղ կյանքի հոմանիշ:

Հանդիպման պատասխանատուներ՝ Սուսան Ամուջանյան,Մարիամ Մխիթարյան

Լուսաբանումը՝ Մարիամ Մխիթարյանի,սովորողների


Սիրով սպասում ենք բոլորին։

Рубрики:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s