Ֆիլմադարանը հրավիրում է քննարկման #26

Համագործակցային նախագիծ Էլյա Սահակյանի հետ՝ Հասարակագիտական խնդիրները բարձրաձայնել արվեստի միջոցով։

Ֆիլմադարան ակումբը  հրավիրում է բոլորին մասնակցելու «Հումանիզմ» ֆիլմի քննարկմանը,որը պետք է դիտել նախապես: 

  • Հանդիպման օրը՝ մարտի 29, Ժամը՝ 13:30, վայրը՝ Կրթահամալիրի քոլեջ, վերնատուն

Հանդիպման օրակարգը

  • Շրջայց
  • Ծանոթացում հյուրերի հետ
  • Ֆիլմի ներկայացում, քննարկում
  • Մասնագիտական զրույց
  • Տպավորությունների,կարծիքների արտահայտում
  • Հարցերի, պատասխանների քննարկում
  • Հասարակագիտական հարցերի քննարկում
  • Հյուրասիրություն

Մասնակիցներ՝

  • «Թքած» ՝ Արեն Ոսկանյան,Սամվել Կիրակոսյան,Նարեկ Գևորգյան,Սերգեյ Ռաֆայելյան
  • Ուսուցիչներ
  • սովորողներ

Հանդիպումից առաջ՝

Մասնակիցները դիտում են ֆիլմը,կարդում հետաքրքիր փաստեր,ընտանիքի անդամների հետ քննարկում։ Ծանոթանում օրվա հյուրի կենսագրությանը,գործունեությանը, նախապատրաստում հարցեր, պատրաստվում քննարկմանը։

Օրվա հյուրերը՝ «Թքած» ՝

  • Արեն Ոսկանյան
  • Սամվել Կիրակոսյան
  • Նարեկ Գևորգյան
  • Սերգեյ Ռաֆայելյան

Քննարկվող ֆիլմի մասին․

Հինգ երիտասարդ ռեժիսորներ` Վանաձոր քաղաքից, ովքեր վարձով ապրում են Երևանում` նույն բնակարանում, անընդհատ մտածում են իրենց ոլորտում որևէ նշանակալի գործ անելու, դրանով ինքնաարտահայտվելու ու հաջողության հասնելու մասին: Մինչ օրս դա նրանցից ոչ մեկի մոտ չի ստացվել, ինչի պատճառով կորցրել են մոտիվացիան, հավատը` սեփական ուժերի հանդեպ, ապրում են անկանոն ռեժիմով ու չեն կարողանում ելք գտնել վիճակից: Եվ ահա նրանցից մեկը` Նարեկը, յութուբում տեսնում է մի մարդու, ով կյանքը կարգավորելու բանաձև է առաջարկում: Բանաձևը հետևյալն է` 66 օր արթնանալ առավոտյան ժամը 5-ին, 20 րոպե վազել, 20 րոպե տրամադրել որևէ նոր բան սովորելուն ու ամեն օր գրել, թե ինչի համար ես շնորհակալ կյանքից։ Տղաները որոշում են ոչ միայն փորձել թրեյների մեթոդը, այլ նաև նկարահանել այդ ամբողջ պրոցեսն ու դարձնել սեփական յութուբ շոուն, ինչը աստիճանաբար վերածվում է դոկումենտալ սերիալի, որի հերոսներն ի վերջո հասկանում են, որ վազելը չէ, որ պետք է իրենց: Նրանք որոշում են համախմբել ուժերն ու կինո նկարել` նույն տան մեջ, որտեղ ապրում են:

Հանդիպման պատասխանատուներ՝ Սուսան Ամուջանյան,Մարիամ Մխիթարյան, Էլյա Սահակյան

Լուսաբանումը՝ Մարիամ Մխիթարյանի,սովորողների


Սիրով սպասում ենք բոլորին։

2 Comments

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s